Friday, May 22, 2015

ՀԱՎԻ ԲԴԻԿՆԵՐՈՎ ԵՎ ԹԱՐՄ ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՏԱՊԱԿԱ

Ողջույն, բոլոր կարդացողներին: Այսօր որոշեցի կիսվել ձեզ հետ ևս մեկ հավով և կարտոֆիլով տապակայի բաղադրատմսով: Այս անգամ հավի բդիկները մարինացվել են մի քիչ այլ ձևով, իսկ  տապական պատրաստվել է ոչ թե ջեռոցում, այլ գազօջախի վրա՝ առանձին թավաների մեջ: Ահա թե ինչպես ստացվեց  հավեվ ու կարտոֆիլով տապական այս անգամ: Եթե ձեզ հետաքրքրեց այն, շարունակեք կարդալ ստորև գրված բաղադրատոմսը:


Այսօրվա բաղադրատոմսի համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները:
Հավի բդիկները տապակելու համար՝

  • հավի բդիկներ (1 կգ)
  • թարմ սխտոր կանաչ տերևների հետ միասին (2 հատ)
  • գլուխ սոխ (1 միջին չափի)
  • բուսայուղ (3 ճաշի գդալ)
  • խնձորի քացախ (3 ճաշի գդալ)
  • աղ (ըստ ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
  • կոճապղպեղ (կես թեյի գդալ, եթե չեք սիրում կոճապղպեղի համը, կարող եք չլցնել)
  • չաման (1 թեյի գդալ)
  • կտրատած կանաչ սոխ զարդարելու համար (1 ճաշի գդալ)
Թարմ կարտոֆիլով տապակայի համար՝
  • թարմ կարտոֆիլ (1,5 կգ)
  • բուսայուղ (4 ճաշի գդալ, կամ այնքան, ինչքան սովորաբար լցնում եք)
  • աղ (ըստ ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
  • կտրատած կանաչ սոխ զարդարելու համար (1 ճաշի գդալ)

Պատրաստման եղանակը․
  • Նախ և առաջ պետք է մարինացնել հավի բդիկները: Եթե այս գործողությունն անեք նախորդ գիշեր, ապա բավականին ժամանակ կխնայեք: Հավի բդիկները մարինացնելու համար պետք է լվանալ և ջրքամել հավի բդիկները, լցնել թասի մեջ, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, կոճապղպեղով, չամանաով, ավելացնել խնձորի քացախը և բուսայուղը ու մի լավ խառնել: Մանր կտրատել գլուխ սոխն ու թարմ սխտորը ավելացնել հավի բդիկներին, նորից մի լավ խառնել, փակել կափաիչով կամ սննդի համար նախատեսված թաղանթով և դնել սառնարանը մի քանի ժամով կամ ավելի լավ կլինի ամբողջ գիշեր:
  • Թավան տաքացնել միջին կրակի վրա, ավելացնել արդեն մարինացված հավի բդիկները (մարինադի հետ միասին), մի լավ խառնել, փակել կապարիչով և եփել մոտ կես ժամ: Երբ հավի բդիկները համարյա եփված կլինեն, բացել կափարիչը և թողնել, որ մի լավ տապակվեն և կարմրեն: 


  • Թարմ կարտոֆիլները խոզանակով մի լավ լվանալ հոսող ջրի տակ: Ջրքամել և դնել մի կողմ: Թավայի մեջ բուսայուղ լցնել, մի քիչ տաքացնել և ավելացնել լվացած թարմ կարտոֆիլները: Խառնել, թավան փակել կափարիչով և եփել մոտ 15-20 րոպե: Երբ կարտոֆիլները կիսով չափ եփված կլինեն, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, մի լավ խառնել և թողնել, որ կարտոֆիլները գեղեցիկ կարմրեն: 
  • Երբ հավի բդիկներն ու կարտոֆիլը տապակված լինեն, լցնել մատուցվող ափսեի մեջ և զարդարել կտրատած կանած սոխով: Ահա և վերջ, այսրվա բաղադրատոմսը պատրաստ է:

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այսօրվա բաղադրատոմսը: Մաղթում եմ բոլորին հաճելի օր: Մինչ հանդիպում: :) :) :)


Flag Counter

No comments:

Post a Comment