Wednesday, May 13, 2015

ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԱՂՑԱՆ, ՏԱՊԱԿԱԾ ԿԱՐՏՈՖՒԼՈՎ ԵՎ ՁՎՈՎ

Այսօրվա բաղադրատոմսը շատ հեշտ է պատրաստվում, շատ քիչ ժամանակ է խլում, բայց իր համով չի զիջում և ոչ մի ճաշատեսակի: Երբ շատ քիչ ժամանակ ենք ունենում ճաշ պատրաստելու համար, այս տիպի բաղադրատոմսերը շատ օգտակար են լինում: Այն իր մեջ ներառում է բանջարեղենային աղցան, տապակած կարտոֆիլ և ձու: Այն կարող եք պատրաստել թե՛ նախաճաշի, թե՛ ճաշի համար, թե՛ նույնիսկ ընթրիքի համար: 
Ահա իմ պատրաստած ճաշատեսակի վերջնական տեսքը: Այն ոչ միայն հաճելի տեսք ուներ, այլ նաև շատ համեղ էր: Եթե ձեզ հետաքրքրեց, թե ինչպես եմ ես այն պատրաստել, շարունակեք կարդալ բաղադրատոմսը:


Այս բաղադրատոմսի համար ձեզ անհրաժեշտ են, հետևյալ մթերքները․
Աղցանի համար՝
  • կաղամբ (150 գրամ, ես օգտագործել եմ թարմ՝ այս տարի աճեցված, կաղամբ )
  • վարունգ (1 միջին չափի)
  • գազար (1 փոքր չափի)
  • բազուկ (1 փոքր չափի)
  • գլուխ սոխ (1 փոքր չափի)
  • հազարի տերևներ (մի փոքր փունջ)
  • բուսայուղ (1 ճաշի գդալ)
  • խնձորի քացախ (1 ճաշի գդալ)
  • աղ (ըստ ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
Տապակած կարտոֆիլի համար՝
  • կարտոֆիլ ( 6-7 միջին չափի)
  • սխտոր (2 պճեղ, կարող եք նաև սոխ ավելացնել, եթե սիրում եք)
  • բուսայուղ (3 ճաշի գդալ, կարող եք ավելին օգտագործեք, եթե ուզում եք)
  • աղ (ըստ ճաշակի)
  • քաղցր կարմիր պղպեղ (1 թեյի գդալ)
Տապակած ձվերի համար՝
  • ձու (4 հատ)
  • բուսայուղ ( 1-2 ճաշի գդալ)
  • աղ (ըստ ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
Այժմ անցնենք պատրաստմանը․
  • Նախ և առաջ պետք է տապակեք կարտոֆիլը: Մաքրած, կտրատած կարտոֆիլները լցնել թավայի մեջ տաքացված բուսայուղի մեջ, ծածկել կափարիչով և տապակել մոտ 10 րոպե: 
  • Մինչ կարտոֆիլները կտապակվեն, պատրաստեք աղցանը: Կտրատեք կաղամբն ու վարունգը՝ երկեր ու բարակ ձողերի: Բազուկն ու գազարը շերտատել շատ բարակ շերտերի: Հազաի տերևները և սոխը նույնպես կտրատել միջին չափի կտորների: Աղցանի բաղադրիչները լցնել աղցանամանի մեջ, համեմել աղով և պղպեղներով ու մի լավ խառնել: Վերջում ավելացնել բուսայուղն ու խնձորի քացախը և նորից խառնել:

  • Մինչ պատրաստում եք աղցանը, մի մոռացեք կարտոֆիլի մասին: Ժամանակ առ ժամանակ խառնեք: Երբ կարտոֆիլները կիսով չափ տապակված կլինեն ավելացրեք կտրատած սխտորը և սոխը (եթե սիրում եք): Համեմեք աղով և պղպեղներով: Մի լավ խառնելուց հետո թողեք կարտոֆիլները լավ կարմրեն:

  • Մինչ կարտոֆիլները կարմրում են, պատրաստեք տապակած ձվերը: Առանձին թավայի մեջ բուսայուղ ավելացրեք և դրեք միջին կրակի վրա: Երբ բուսայուղը մի քիչ կտաքանա, հատ-հատ, զգուշությամբ ջարդեք ձվերը: Աղ ու պղպեղ ավելացրեք, փակեք կափարիչով և տապակեք մոտ 5-7 րոպե: 

  • Մինչ ձվերը տապակվում եմ, հետևեք կարտոֆիլին: Այս ընթացքում դրանք պետք է որ արդեն պատաստ լինեն: Ձվերը պատրաստ լինելուն պես ամբողջականացրեք ձեր պատրաստած ուտեստները մեկ ափսեի մեջ: Ահա և նախաճաշը/ճաշը/ընթրիքը պատրաստ է: 

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Բոլորիդ հաճելի օր եմ մաղթում: Մինչ համդիպում: :) :) :) 

Flag Counter

No comments:

Post a Comment