Sunday, May 10, 2015

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ, ՊԱՆՐՈՎ ԵՎ ՔՈՒՆՋՈՒԹՈՎ ԳՆԴԻԿՆԵՐ

Ողջույն բոլորին: Այսօրվա բաղադրատոմսը պատրաստվում է շատ հեշտ, շատ ժամանա չի խլում, բայց աննկարագրելի համեղ է և օգտակար, քանի որ իր մեջ ներառում է ամենաքիչը երկու շատ կարևոր և օգտակար մթերք՝ կառնաշոռ և քուջութ, որոնք իրենց մեջ պարունակում են կալցիումի և հանքային մի շարք նյութերի, ինչպես նաև վիտամինների մեծ պաշար: Եթե դուք դժվարանում եք կաթնաշոռն ուղղակի ներառել ձեր սննդակարգի մեջ, ապա անպայման փորձեք պատրաստել այս համեղ գնդիները: Դրանք կարող եք պարզապես քսել հացին կամ լավաշին և ուտել, կամ կարող եք բրդուճ պատրաստել՝ ավելացնելով բանջարեղեն, օրինակ՝ շերտատված լոլիկ, վարունգ, պղպեղ, սոխ, ինչու չէ՝ նաև կտրատած խառը կանաչի, հազարի տերևներ: Այլ կերպ ասած՝ գնդիկները կարող եք օգտագործել՝ ըստ ձեր հայեցողության: Ահա իմ պատրաստած կաթնաշոռով գնդիկների վերջնական տեսքը: Գնդիկները մատուցել եմ հազարի առանձին տերևների մեջ: Ախորժաբեր տեսք ունեն իմ կարծիքով: Իսկ դու՞ք ինչ եք մտածում: :):):)


Այժմ անցնենք բաղադրատոմսի մանրամասներին: Այս կաթնաշոռով գնդիկները պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
  • կաթնաշոռ (200 գրամ)
  • պանիր (150 գրամ, նախխընտրելի է մի քիչ յուղոտ, դեղին պանիր օգտագործել)
  • թթվասեր (200 գրամ)
  • սխտոր (2-3 պճրեղ )
  • քունջութ (գնդիկները թաթախելու համար, մոտ 100 գրամ)
  • սամիթ ( մի փոքր փունջ)
  • աղ (ըստ ձեր ճաշակի)
  • սև պղպեղ (1/4 թեյի գդալ)
Գնդիկները պատրաստելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալը․
  • Նախ և առաջ պանիրն անցկացրեք մեծ քերիչով: Իսկ կաթնաշոռը տրորեք պատառաքաղով: Սամիթը մանր կտրատեք:
  • Քերած պանիրը, կաթնաշոռը և թթվասերը մի լավ կառնեք իրար պատառաքաղով կամ էլեկտրական հարիով: Ավելացրեք ճզմած կամ շատ մանր կտրատած սխտորը, կտրատած սամիթը, աղ ու սև պղպեղ արեք և նորից մի լավ խառնեք: Կստացվի բավականին խիտ զանգված, որից պետք է գնդիկներ պատրաստել և թաթախել քունջութի մեջ: Պատրաստի գնդիկները հատ-հատ տեղավորել փակվող ամանի մեջ, ծածկել կափարիչով և դնել սառնարանը: Օգտագործել ըստ պահանջի: Գնդիները կարող եք պահել սառնարանում մի քանի օր, առանց համն ու հոտը փոխվելու: Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ այն կարող է շատ ժամանակ խնայել: Կարող եք այս կաթնաշոռով գնդիկները նախօրորք պատրաստել, դնել սառնարանը և մատուցել նախատեսված օրը՝ առանց տեսքի համ համի փոփոխության: 

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Բոլորիդ հաճելի օր եմ մաղթում: Մինչ հանդիպում:

Flag Counter

No comments:

Post a Comment