Saturday, May 2, 2015

ՏԱՐԲԵՐ ԲԱՆՋՐԵՂԵՆՆԵՐՈՎ (ԿԱՆԱՉ ՈԼՈՌՈՎ, ԳԱԶԱՐՈՎ, ԼՈԼԻԿՈՎ, ՎԱՐՈՒՆԳՈՎ, ՊՂՊԵՂՈՎ) ԵՎ ՊԱՆՐՈՎ ԱՂՑԱՆ)

Ողջու՜յն բոլորին: Այսօր ձեր ուշադրությանն եմ արժանացնում մի շատ հետաքրքիր, շատ հեշտ պարաստվող, բայց շատ համեղ և առողջարար աղցանի բաղադրատոմս: Բանջարեղենային աղցանները շատ լավ միջոց են ձեր սննդակարգն ավելի առոջարար դարձնելու համար: Ահա աղցանի վերջնական տեսքը: Շատ բարակ շերտատված գազարի թերթիկները ոչ միայն գեղեցկացնում, այլ ավելի խրթխրթան և համեղ են դարձնում այս աղցանը:


Այս աղցանը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են․
  • Լոլիկ (1խոշոր կամ 2 փոքր չափի)
  • վարունգ (1 միջին չափի)
  • պղպեղ ( 1 միջին չափի)
  • սոխ ( 1 միջին չափի)
  • սխտոր (1 պճեղ)
  • գազար ( 1 միջին չափի)
  • պանիր (150 գրամ, ընտրեք մի քիչ յուղոտ, դեղին պանիր)
  • խառը կանաչեղեն ( ես օգտագործել եմ՝ համեմ, սամիթ, անանուխ, ամեն մեկից մի փոքր փունջ, կարող եք ավելացնել նաև մաղադանոս, ռեհան)
  • պահածոյացված կանաչ ոլոռ ( 1 փոքր տուփ)
  • աղ (ըստ ձեր ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ձեր ճաշակի - ես օգտագործել եմ 1/3 թեյի գդալ սև պղպեղ և 1 թեյի գդալ քաղցր կարմիր պղպեղ)
  • բուսայուղ ( 2 ճաշի գդալ, եթե սիրում եք, օգտագործեք ձիթայուղ, այն շատ ավելի օգտակար է) 
  • քացախ (1 ճաշի գդալ)
Այժմ անցնենք պատրաստման եղանակին․
  • Կտրատել բանջարեղենը միջին չափի կտորների, որպեսզի հարմար լինեն ուտելուց: Պանիրը կտրատել խորանարդների կամ ձողերի: Գազարը շերտատել բանջարեղենների կեղևը մաքրելու համար նախատեսված դանակով: Այս գործողությունը շատ հեշտ է կատարել: Պատկերացրեք գազարի կեղևահանելու պրոցեսը, ուղղակի մինչև գազարը վերջանա: Այս միջոցով ստացվում են շատ բարակ գազարի թերթիկներ: Թարմ կանաչեղենը նույնպես մանր կտրատել: 
  • Առանձին կափարիչով փակվող տարայի (կամ փոքրիկ շշի) մեջ լցնել բուսայուղը և քացախը ու մի լավ թափահարել: Այս զանգվածին ավելացնել կտրատած կամ ճզմած սխտորը, սև և կարմիր պղպեղնրը և մի քիչ աղ: Եվ նորից մի լավ թափահարել: Աղցանի սոուսը պատրաստ է:
  • Առանձին ամանի մեջ գազարի շերտերը՝ թերթիկները, ցողել այս սոուսով, խառնել ու մի կողմ դնել: 
  • Այժմ մեծ ափսեի մեջ շերտերով շարել կտրատած վարունգը, լոլիկը, սոխը, պղպեղը, գազարը, պանիրը, պահածոյացված ոլոռը, ինչպես նաև՝ կտրատած կանաչիները: Շերտերի արանքներում երկու-երեք տեղ,  նախապես պատրաստված սոուսից մի քիչ ցողել: Շերտերը վեջացնել գազարի թերթիկներով, այն շատ գեղեցիկ տեսք կհաղորդի աղցանին: 
Ահա և աղցանը պատրաստ է: Հուսով եմ՝ այն ձեզ դուր եկավ: Բոլորին մաղթում եմ հաճելի օր: Մինչ հանդիպում: :) :) :) 

Flag Counter

No comments:

Post a Comment