Ողջույն բոլորին: Շնորհակալություն իմ բլոգ այցելելու համար: Ես Յանա Պողոսյանն եմ: Ես  30 տարեկան եմ, ապրում եմ Երևանում իմ փոքրի ընտանիքի հետ: Ունեմ 2 տարեկան մի հրաշք որդի: Մասնագիտությամբ լեզվաբան եմ, աշխատել եմ որպես բանավոր և գրավոր թարգմանիչ: Խոհանոցում սիրում եմ ժամանակ անցկացնել ու բազմատեսակ  ճաշատեսակներ պատրաստել ընտանիքիս անդամների ու հարազատներիս համար, որոնք միշտ հավանություն են տալիս իմ պատրաստած ճաշատեսակներին, նախուտեսներին, աղցաններին ու աղանդերներին: Հստակ բաղադրատոմսերի չեմ հետևում, սիրում եմ համպատրաստից ստեղծագործել ու օգտագործել այն, ինչ այդ պահին կարող եմ գտնել իմ սառնարանում և խոհանոցիս պահարաններում: Սիրում եմ խառնել տարբեր համեր, մթերքներ ու համեմունքներ, և ի զարմանս բոլորին՝ արդյունքում գրեթե միշտ ուտեսները հաջողվում եմ: Երբեմն համպատրաստից շատ համեղ աղցան կամ ճաշատեսակ եմ պատրաստում և ինչ-որ ժամանակ անց չեմ կարողանում հստակ ու մանրամասնորեն հիշել բաղադրիչները: Այդ պատճառով էլ որոշեցի բացել իմ բլոգը, որտեղ գրի եմ առնում իմ հորինած ու պատրաստած բաղադրատոմսերը:
Եթե դուք էլ ինձ նման սիրում եք խոհանոցում պատրաստել ու ստեղծագործել, ապա հետևեք իմ գրառումներին, կիսվեք ձեր ընկերների հետ, գրեք ձեր մեկնաբանություններն ու հարցերը իմ գրառումների տակ: Եթե երբևէ պատրաստեք իմ բաղադրատոմսերից, ապա կիսվեք ինձ հետ ձեր մեկնաբանություններով ու կարծիքներով: Ես սիրով կպատասխանեմ ձեր հարցերին:


Շնորհակալություն ուշադրության համար: Հուսով եմ դեռ կհանդպենք: *** :) ***

No comments:

Post a Comment