Այժմ անցնենք բաղադրատոմսի մանրամասներին:
Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
- Սպագետտի (400 գրամ )
- աղ (1 ճաշի գդալ, սպագետտին ջրի մեջ եփելու համար )
- բուսայուղ (2 ճաշի գդալ )
Սոուսի համար՝
- հավի կրծքամիս (400 գրամ )
- սունկ՝ թարմ շամպինիոն (400 գրամ )
- թթվասեր (100 գրամ )
- բուսայուղ (2 ճաշի գդալ)
- կետչուպ ( 1 ճաշի գդալ)
- գլուխ սոխ (1 փոքր չափի )
- սխտոր (1-2 պճեղ )
- աղ (ըստ ճաշակի )
- սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի )
- չաման (թեյի գդալ, կարող եք չօգտագործել, եթե չեք սիրում )
Աղցանի համար՝
- կաղամբ ( 150 գրամ )
- վարունգ ( 1 միջին չափի )
- գազար ( 1 միջին չափի)
- տարեկան կարմիր բողկ (5հատ )
- գլուխ սոխ (1փոքր չափի )
- թարխուն (մի քանի ճյուղ, եթե չեք սիրում, կարող եք չօգտագործել)
- համեմ, սամիթ (մի փոքր փունջ, կարող եք նաև ռեհան ավելացնել, եթե ունեք ձեռքի տակ)
- խնձորի քացախ (1 ճաշի գդալ )
- բուսայուղ (2 ճաշի գդալ )
- աղ (ըստ ճաշակի )
- սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի )
Պատրաստման եղանակը․
- Նախ և առաջ պետք է պատրաստել սոուսը, քանի որ այն ամենաերկարն է պատրաստվում: Հավի կրծքամիսը լվանալ, կտրատել բարակ շերտերի: Սունկը նույնպես լվանալ, գլխարկների վրայի թաղանթը հեռացնել և նույնպես շերտատել: Սոխն ու սխտորը, կանաչին նույնպես մանր կտրատել:
- Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել սոխն ու սխտորը և մի քիչ տապակել: Ավելացնել շերտատված հավի կրծքամիսը և շարունակել տապակել: Փակել կափարիչով և եփել մոտ 15 րոպե: Հետո ավելացնել շերտատված շամպինիոնները, մի լավ խառնել, և շարունակել տապակել փակ կափարիչի տակ ևս մոտավրապես 15 րոպե: Հավի և սնկի խառնուրդը համեմել աղով, սև և կաևմիր պղպեղներով, չամանով և մի լավ խառնել: Ավելացնել մեկ ճաշի գդալ կետչուպ, մի քիչ կանաչի, խառնել և շարունակել տապակել ևս մի քնի րոպե:
- Սոուսը կրակից վերցնելուց առաջ ավելացնել թթվասերը և մնացած կտատած կանաչին ու նորից խառնել: Ահա և սոուսոը պատրաստ է:
- Այս ընթացքում մեծ կաթսայի մեջ ջուր լցնել և դնել կրակին: Երբ ջուրը սկսի եռալ, 1 ճաշի գդալ աղ ավելացրել, և սպագտտին եփել աղաջրի մեջ այնքան ժամանակ, ինչքան գրված է տուփի վրա: Եթե կիլոգրամով եք գնել և չգիտեք՝ ինչքան պետք է եփել, ապա խորհուրդ կտամ եփել ամենաշատը 7-10 րոպե: Ստուգեք այդ ընթացքում, տեսեք եփվել է արդյոք: Եթե այո, ապա վերցրեք կրակից և ջրքամեք: Ջրքամված սպագետտին հետ լցնել կաթսայի մեջ, բուսայուղ ավելացնել և խառնել:
- Աղցանը շատ հեշտ է պաատրաստվում: Ընդամենը պետք է շերտատել բանջարեղենը, լցնել աղցանամանի մեջ և ցողել հետևյալ խառնուրդով: Փոքրիկ կափարիչով ամանի կամ բանկայի մեջ լցնել բուսայուղը, խնձորի քացախը (կարող եք նաև կիտրոնի հյութ ավելացնել), աղ ու պղպեղներ անել, փակել կափարիչով և մի լավ թափահարել: Այս խառնուրդը ավելացնել կտրատած բանձարեղենին և մի լավ խառնել:
- Աղցանը պատրաստելոց հետո կարող եք ամբողջականացնել պատրաստված բոլոր ուտեստները: Մեծ ափսեի մեջ լցնել եփված սպագետտիից, մի քիչ փոսիկ անել մեջտեղը և ավելացնել անուշաբույր և շատ համեղ, հավով և սնկով սոուսը: Աղցանը այս անգամ մատուցել եմ առանձին ափսեի մեջ, որպես առանձին լրացուցիչ մաս:
Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այսօրվա բաղադրատոմսը: Հաճելի օր եմ մաղթում բոլորին: Մինչ հանդիպում:
No comments:
Post a Comment