Այժմ անցնենք բաղադրատոմսին: Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
- դդմիկներ ( 800 գրամ )
- գլուխ սոխ ( 1 միջին չափի)
- սխտոր ( 2 պճեղ)
- ձու (2 հատ)
- ալյուր (5 ճաշի գդալ)
- համեմ (մի փոքր փունջ, կարող եք նաև սամիթ գտագործել)
- աղ (ըստ ճաշակի)
- սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
- բուսայուղ (բավականին շատ մետավորապես 200 մլ բլիթնրը տապակլու համար)
Բազուկով աղցանի համար
- բազուկ ( 4-5 փոքր չափի)
- թթվասեր (200 գր)
- սխտոր (1 պճեղ)
- խնձորի քացախ ( 1 ճաշի գդալ)
- բուսայուղ ( 1 ճաշի գդալ )
- աղ (ըստ ճաշակի)
- սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
- համեմ, սամիթ (
- մի փոքր փունջ)
Պատրաստման եղանակը․
- Դդմիկները լվանալ և անցկացնել մեծ քերիչով, այնուհետև աղ անել, խառնել և ճզմելով հեռացնել ավելորդ հյութը:
- Սոխն ու սխտորը նույնպես քերիչով անցկացնել կամ շատ մանր կտրատել: Կանաչին նույնպես մանր կտրատել: Այս ամենն ավելացնել քերիչով անցկացված դդմիկներին ու մի լավ խառնել: Այնուհետև խառնուրդի վրա ջարդել ձվերը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով և նորից խառնել:
- Այնուհետև ավելացնել ալյուրը և նորից մի լավ խառնել: Պետք է ստացվի ոչ շատ պինդ զանգված:
- Թավայի մեջ բուսայուղ լցնել այնքան, որ ծածկի թավայի մակերեսը: Պատրաստած խյուսից մեկական ճաշի գդալ լցնել թավայի մեջ, կլորավուն ձև տալ և տապակել երկու կողմից: Այս նույն ձևով տապակել բոլոր բլիթները:
- Տապակված բլիթները դնել անձեռոցիկով ծածկված ափսեի մեջ, որպեսզի ավելորդ բուսայուղը ներծծվի անձեռոցիկի մեջ, և բլիթները շատ յուղոտ չստացվեն:
Այժմ անցնենք բազուկով աղցանին:
- Բազուկով աղցանը պատրաստելու համար պետք է եփել և մարինացնել բազուկները: Ես ձեզ խորհուրդ կտամ այս գործողությունները կատարել նախորդ գիշեր: Բայց եթե չեք եփել նախորդ գիշեր, հոգ չէ: Մինչ դուք կպատրաստեք դդմիկով բլիթները․ բազուկները լվացեք և եփեք թույլ կրակի վրա մոտ 40 րոպե: Երբ տապակեք-վերջացնեք բլիթները, բազուկները եփված կլինեն:
- Բազուկների կեղևը մաքրել և օղակաձև կտրատել: Համեմել աղով, կարմիր և սև պղպեղներով, ճզմած սխըորով և խնձորի քացախով: Մի լավ խառնել և թողնել, որ բազուկները մարինացվեն մոտ 15 րոպե:
- Մարինացված բազուկները շարել ափսեի մեջ, մեկական թեյի գդալ թթվասեր դնել ամեն մի բազուկի վրա և զարդարել կտրատած կանաչիով: Ահա և վերջ, բազուկով աղցանը պատրաստ է:
No comments:
Post a Comment