http://www.foodaholic.biz/black-forest-chocolate-shake/
Այս բաղադրատոմսի հեղինակը իմ շատ լավ ընկեր Մարիան է։ Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են նրան։ Ես ընդամենը թարգմանեցի բաղադրատոմսը անգլերենից հայերեն։ Ստորև կցում եմ օրիգինալի հղումը.
http://www.foodaholic.biz/black-forest-chocolate-shake/
Այս հրաշալի շոկոլադե շեյքը պատրաստելու համար ձեզ անհրաշեժտ են հետևյալ մթերքները։ Այս մթերքներով կարելի պատրաստել երկու բաժին շեյք։ Հեղինակը առաջարկում է այս համեղագույն շեյքի երկու տարբերակ, մեկը՝ ավելի թեթև, այսինքն ավելի ցածր կալորիականությամբ, երկրորդը՝ ավելի բարձր կալորիականությամբ, այն մարդկանց համար, ովքեր դեմ չեն մի քիչ ավելի շատ կալորիաներ ընդունել։ :) : ): )
Առաջին՝ թեթև տարբերակի համար ձեզ անհրաժեշտ են.
- 1 բաժակ թարմ բալ
- 1 բաժակ անյուղ կաթ
- 1 բանան
- 2 ճաշի գդալ կակաո
- մի քանի կաթիլ վանիլային էքստրակտ, եթե չունեք ձեռքի տակ, օգտագործեք մի պտղունց վանիլի բյուրեղներ
- 2 ճաշի գդալ մեղր
- 2 ճաշի գդալ դառը շոկոլադi քերուկ
- 12-14 հատ սառույցի կտոր
Երկրորդ տարբերակի համար ձեզ անհրաժեշտ են.
- 1 բաժակ պահածոյացված կամ թարմ բալ
- 1/2 բաժակ կաթ (3,2 %)
- 3 մեծ ճաշի գդալ վանիլային պաղպաղակ
- 2 ճաշի գդալ շոկոլադե սոուս կամ կակաո
- 1 ճաշի գդալ մեղր
- 2 ճաշի գդալ քերած կաթնային շոկոլադ
- 6-7 հատ սառույցի կտոր
Պատրաստման եղանակը.
- Շեյկը պատրաստելուց առաջ պետք է նախապատրաստել ապակե բաժակները, որի մեջ մատուցելու եք շեկը։ Շոկոլադե սալիկը քերել մանր քերիչով։ Անհրաժեշտ է ընդամենը երկու ճաշի գդալ շոկոլադե քերուկ՝ բաժակները զարդարելու համար։ Ապակե բաժակների եզրերը մեղր քսել (կարող եք վրձին օգտագործել) և թաթախել շոկոլադե քերուկի մեջ այնպես, որ ամբողջ եզրագծով բաժակները պատված լինեն շոկոլադե քերուկով։ Բաժակները դնել սառնարանը, մինչև շեյկը պատրաստ լինի։
- Բոլոր բալերը կորիզահան անել։ Վերցնել երեք կամ չորսական բալ և անցկացնել ատամի չոփիկների վրա։ Սա կօգտագործենք որպես զարդարանք։
- Մնացած բալերը, ինչպես նաև բաղադրատոմսի մեջ մտնող բոլոր բաղադրիչները (բացի սառույցի կտորներից) լցնել բլենդերի մեջ և մի լավ հարել։ Այնուհետև ավելացնել սառույց կտորները և նորից հարել, բայց ընդամենը մի քանի վայրկյան։
- Պատրաստի շեկը լցնել նախօրոք պատրաստած ապակե բաժակների մեջ, զարդարել շարան արած բալերով և անմիջապես մատուցել։
Ահա և իմ պատրաստած «Սև անտառ» շոկոլադե շեյկը: Ես բալը փոխորինել եմ ելակով, այս տարբերակը նույնպես շատ համեղ ստացվեց: Գերազանց, թարմացնող և զովացնող կաթնային ըմպելիք ստացվեց:

No comments:
Post a Comment