Tuesday, May 12, 2015

ԼԱՎԱՇՈՎ, ՀԱՎԻ ՄՍՈՎ ՈՒ ԳԱԶԱՐՈՎ ՌՈՒԼԵՏ


Ողջուն բոլորին: Այսօր որոշեցի կիսվել ձեզ հետ լավաշով, հավի մսով ու գազարով պատրաստված ռուլետի բաղադրատոմսվ: Այս համեղ լավաշով ռուլետը կարող եք պատաստել տարբեր առիթներով, և ես հավատացնեւմ եմ ձեզ, բոլորը՝ մեծերից մինչև փոքրիկներ, կհավանեն այն ու հաճույքով կուտեն: Լավաշով այս ռուլետն ունի խրթխրթան վերևի շերտ և շատ համեղ ու փափուկ միջին շերտ: Ահա թե ինչպիսի տեսք ունեն իմ պատաստած լավաշով, հավի մսով ու գազարով ռուլետները: Եթե դուք էլ եք սիրում հավի ու գազարի համադրությունը, ապա անպայման փորձեք այս բաղադատմսը: Կարծում եմ, որ այն ձեզ շատ դուր կգա: :) :) :)


Այժմ անցնենք բաղադրատոմսին: Այն պատրաստելու համար ձեզ անհաժեշտ են հետևյալ մթերքնեը․
  • հավի կրծքամիս (400 գրամ )
  • լավաշ (2 հատ)
  • հալած պանիր (200 գրամ)
  • գազար (1 մեծ կամ 2 փոքր չափի)
  • սոխ (միջին չափի)
  • սխտոր (2 պճեղ)
  • սամիթ (մի փոքր փունջ)
  • բուսայուղ (3-4 ճաշի գդալ)
  • աղ (ըստ ձեր ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
  • չաման (1 թեյի գդալ, եթե չեք սիրում, կարող եք չօգտագործել)
Ռուլետի պատրաստման եղանակը․
  • Հավի կրծքամիսը կտրատել բարակ շերտերի, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, չամանով, ճզմած սխտոով, մեկ ճաշի գդալ բուսայուղով:  Մի լավ խառնել և դնել մի կողմ մոտ կես ժամ, որպեսզի միսը մարինացվի: Հավի կրծքամիսը կարող եք մարիանացնել նախորդ գիշեր և դնել սառնարանը: 
  • Մինչ հավի կրծքամիսը մարինացվում է, կարող եք գազարը անցկացնել մեծ քերիչով, կտրատել սոխը, սամիթը: 
  •  Մարինացվելուց հետո հավի կրծքամիսը պետք է տապակել: Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել մարինացված հավի կրծքամիսը, խառնել և մի քիչ տապակել: Այնուհետև ավելացնել կտրատած սոխը և մի քիչ էլ տապակել: Այունհետև փակել կափարիչով և եփել մոտ 20 րոպե: Այնուհետև ավելացնել գազարը, կտրատած սամիթի մի փոքր մասը և շարունակել տապակել ևս մի քանի րոպե: Ստուգել, արդյոք միջուկը լավ է համեմված աղով և այլ համեմունքներով: Եթե անհրաժեշտ է մի քիչ էլ աղ և համեմունքներ ավելացնել: Այնուհետև վերցնել թավան կրակից, մի կողմ դնել, որպեսզի մի քիչ հովանա: 
  • Այդ ընթացքում լավաշները դնել մեկը մյուսի վրա և հալած պանիրը քսել ամբողջ մակերեսով: Ես իրար վրա դրված երկու լավաշ եմ օգտագործուն, որովհետև այն հաճախ պատռվում է փաթաթելուց: Երկու լավաշ օգտագործելով՝ դուք կուսափեք այդ խնդրից:  

  • Երբ միջուկը մի քիչ հովանա, այն համաչափ տարածեք հալած պանրի վրա: Ավեացրեք մնացած կտրատած սամիթը: 


  •  Այնուհետև լավաշը ամուր փաթաթեք ռուլետի նման: 


  •  Կտրատեք լավաշով ռուլետը առանձին բաժինների ( ես կտրատել եմ մոտավորապես 6-7 սմ բաժինների): Դուք կարող եք ձեզ հարմար չափաբաժիններով կտատել:


  •  Ջեռոցը նախօրոք տաքացնել 200 C ջերմաստիճանի: Լավաշով ռուլետները տեղավորել ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ և եփել ջեռոցում մոտ 15 րոպե կամ մինչև ռուլետի վերին շերտը կարմրի և խրթխրթան դառնա: 


  •  Ահա և լավաշով, հավի մսով ու գազարով ռուլետը պատրաստ է: Կարող եք դասավորել մատուցվող ափսեի մեջ և մատուցել:


 Ես այս համեղ ու խրթխրթան լավաշով ռուլետը պատրաստեցի կիրակի օրը՝ ընթրիքի համար: Մի գավաթ թեյի հետ այս լավաշով ռուլետը հրաշալի ընթրիք ստացվեց իմ ընտնիքի անդամների համար: Բոլորը գոհ մնացին: :) :) :)


Նույնիսկ տղաս՝ Կարենը, հաճույքով կերավ իր բաժին ռուլետը: :) :) :)
Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Հաճելի օր եմ մաղթում բոլորիդ: Մինչ հանդիպում: :) :) :)





Flag Counter

No comments:

Post a Comment