Այսօրվա բաղադրատոմսի համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
- Կեֆիր (կարող եք փոխարինել մածունով կամ յոգուրտով, 1 մեծ բաժակ)
- Ելակ (10 հատ խոշոր չափի, մոտավորապես 200 գր, որից մի քանի հատը պահեք զարդարելու համար)
- Վարսակի փաթիլներ ( 2 լիքը ճաշի գդալ)
- Մեղր կամ շաքարավազ՝ ձեր ընտրությամբ (1 ճաշի գդալ)
- Սառույցի կտորներ (6 հատ խոշոր չափի)
- Զարդարելու համար՝ շոկոլադե թխվածքաբլիթ (2 հատ), շոկոլադե սնկեր (4 հատ)
Վերոհիշյալ մթերքները կբավականացնեն 2 բաժին սմուզի պատրաստելու համար:
Պատրաստման եղանակը․
- Բոլոր բաղադրիչները (կեֆիրը, ելակները, վարսակի փաթիլները, մեղրը կամ շաքարավազը, ինչպես նաև սառույցի կտորները) լցնել բլենդերի մեջ և հարել մինչև միատարր զանգված ստանալը:
- Պաստրաստի սմուզին լցնել ապակե բաժակների մեջ և զարդարել ինչպես կամ ինչով որ ուզում եք կամ ունեք ձեռքի տակ (ես այս անգամ զարդարել եմ ելակներով, շոկոլադապատ թխվածքաբլիթով և շոկոլադե սնկերով) և մատուցել:
Կարենս որոշեց նախ և առաջ թխվածքաբլիթը ուտել․․․․ :Ճ :Ճ :Ճ
Հուսով՝ եմ ձեզ դուր եկավ այսօրվա բաղադրատոմսը: Մաղթում եմ բոլորին հաճելի հանգստյան օրեր: Մինչ հանդիպում: :) :) :)
No comments:
Post a Comment