Friday, June 5, 2015

ԵԼԱԿՈՎ,ՎԱՐՍԱԿԻ ՓԱԹԻԼՆԵՐՈՎ ԵՎ ԿԵՖԻՐՈՎ ՍՄՈՒԶԻ

Ողջույն բոլորին: Այսօրվա բաղադրատոմսը՝ ելակով, վարսակի փաթիլներով և կեֆիրով սմուզին, կհավանեն և՛ փոքրերը, և՛ մեծերը: Այն կարող եք պատրաստել նախաճաշի համար, կամ ընդհանրապես օրվա ցանկացած պահին: Եթե մի քանի սառույցի խորանարդներ ավելացնեք, կստացվի շատ թարմացնող և զովացնող ըմպելիք՝ ամառվա շոգ օրերի համար: Այն ոչ միայն համեղ, այլ նաև շատ առողջարար ընպելիք կլինի ինչպես ձեզ, այնպես էլ ձեր բալիկների համար: Ահա թե ինչպիսի տեսք ուներ այսօվա իմ պատրաստած սմուզին: Ես այն համադրեցի շոկոլադապատ թխվածքաբլիթով, ելակներով և շոկոլադե սնկերով: Դուք կարող եք զարդարել այն այնպես, ինչպես կամենաք, ընտրությունը ձերն է:


Այսօրվա բաղադրատոմսի համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
  • Կեֆիր (կարող եք փոխարինել մածունով կամ յոգուրտով, 1 մեծ բաժակ)
  • Ելակ (10 հատ խոշոր չափի, մոտավորապես 200 գր, որից մի քանի հատը պահեք զարդարելու համար)
  • Վարսակի փաթիլներ ( 2 լիքը ճաշի գդալ)
  • Մեղր կամ շաքարավազ՝ ձեր ընտրությամբ (1 ճաշի գդալ)
  • Սառույցի կտորներ (6 հատ խոշոր չափի)
  • Զարդարելու համար՝  շոկոլադե թխվածքաբլիթ (2 հատ), շոկոլադե սնկեր (4 հատ)
Վերոհիշյալ մթերքները կբավականացնեն 2 բաժին սմուզի պատրաստելու համար:

Պատրաստման եղանակը․
  • Բոլոր բաղադրիչները (կեֆիրը, ելակները, վարսակի փաթիլները, մեղրը կամ շաքարավազը, ինչպես նաև սառույցի կտորները) լցնել բլենդերի մեջ և հարել մինչև միատարր զանգված ստանալը: 

  • Պաստրաստի սմուզին լցնել ապակե բաժակների մեջ և զարդարել ինչպես կամ ինչով որ ուզում եք կամ ունեք ձեռքի տակ (ես այս անգամ զարդարել եմ ելակներով, շոկոլադապատ թխվածքաբլիթով և շոկոլադե սնկերով) և մատուցել:

Կարենս որոշեց նախ և առաջ թխվածքաբլիթը ուտել․․․․ :Ճ :Ճ :Ճ


Հուսով՝ եմ ձեզ դուր եկավ այսօրվա բաղադրատոմսը: Մաղթում եմ բոլորին հաճելի հանգստյան օրեր: Մինչ հանդիպում: :) :) :)

Flag Counter

Friday, May 22, 2015

ՀԱՎԻ ԲԴԻԿՆԵՐՈՎ ԵՎ ԹԱՐՄ ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՏԱՊԱԿԱ

Ողջույն, բոլոր կարդացողներին: Այսօր որոշեցի կիսվել ձեզ հետ ևս մեկ հավով և կարտոֆիլով տապակայի բաղադրատմսով: Այս անգամ հավի բդիկները մարինացվել են մի քիչ այլ ձևով, իսկ  տապական պատրաստվել է ոչ թե ջեռոցում, այլ գազօջախի վրա՝ առանձին թավաների մեջ: Ահա թե ինչպես ստացվեց  հավեվ ու կարտոֆիլով տապական այս անգամ: Եթե ձեզ հետաքրքրեց այն, շարունակեք կարդալ ստորև գրված բաղադրատոմսը:


Այսօրվա բաղադրատոմսի համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները:
Հավի բդիկները տապակելու համար՝

  • հավի բդիկներ (1 կգ)
  • թարմ սխտոր կանաչ տերևների հետ միասին (2 հատ)
  • գլուխ սոխ (1 միջին չափի)
  • բուսայուղ (3 ճաշի գդալ)
  • խնձորի քացախ (3 ճաշի գդալ)
  • աղ (ըստ ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
  • կոճապղպեղ (կես թեյի գդալ, եթե չեք սիրում կոճապղպեղի համը, կարող եք չլցնել)
  • չաման (1 թեյի գդալ)
  • կտրատած կանաչ սոխ զարդարելու համար (1 ճաշի գդալ)
Թարմ կարտոֆիլով տապակայի համար՝
  • թարմ կարտոֆիլ (1,5 կգ)
  • բուսայուղ (4 ճաշի գդալ, կամ այնքան, ինչքան սովորաբար լցնում եք)
  • աղ (ըստ ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
  • կտրատած կանաչ սոխ զարդարելու համար (1 ճաշի գդալ)

Պատրաստման եղանակը․
  • Նախ և առաջ պետք է մարինացնել հավի բդիկները: Եթե այս գործողությունն անեք նախորդ գիշեր, ապա բավականին ժամանակ կխնայեք: Հավի բդիկները մարինացնելու համար պետք է լվանալ և ջրքամել հավի բդիկները, լցնել թասի մեջ, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, կոճապղպեղով, չամանաով, ավելացնել խնձորի քացախը և բուսայուղը ու մի լավ խառնել: Մանր կտրատել գլուխ սոխն ու թարմ սխտորը ավելացնել հավի բդիկներին, նորից մի լավ խառնել, փակել կափաիչով կամ սննդի համար նախատեսված թաղանթով և դնել սառնարանը մի քանի ժամով կամ ավելի լավ կլինի ամբողջ գիշեր:
  • Թավան տաքացնել միջին կրակի վրա, ավելացնել արդեն մարինացված հավի բդիկները (մարինադի հետ միասին), մի լավ խառնել, փակել կապարիչով և եփել մոտ կես ժամ: Երբ հավի բդիկները համարյա եփված կլինեն, բացել կափարիչը և թողնել, որ մի լավ տապակվեն և կարմրեն: 


  • Թարմ կարտոֆիլները խոզանակով մի լավ լվանալ հոսող ջրի տակ: Ջրքամել և դնել մի կողմ: Թավայի մեջ բուսայուղ լցնել, մի քիչ տաքացնել և ավելացնել լվացած թարմ կարտոֆիլները: Խառնել, թավան փակել կափարիչով և եփել մոտ 15-20 րոպե: Երբ կարտոֆիլները կիսով չափ եփված կլինեն, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, մի լավ խառնել և թողնել, որ կարտոֆիլները գեղեցիկ կարմրեն: 
  • Երբ հավի բդիկներն ու կարտոֆիլը տապակված լինեն, լցնել մատուցվող ափսեի մեջ և զարդարել կտրատած կանած սոխով: Ահա և վերջ, այսրվա բաղադրատոմսը պատրաստ է:

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այսօրվա բաղադրատոմսը: Մաղթում եմ բոլորին հաճելի օր: Մինչ հանդիպում: :) :) :)


Flag Counter

Wednesday, May 20, 2015

"Սև անտառ շոկոլադե շեյք"/ "Black Forest Chocolate Shake"

This delicious recipe was invented and posted by my lovely friend Maria Nasir. I was requested to translate  it from English into Armenian so that my Armenian friends who don't know English could also make and enjoy it! Thank you, my dear maria, for allowing me to translate it! Here is the link of the original post: 
http://www.foodaholic.biz/black-forest-chocolate-shake/

Այս բաղադրատոմսի հեղինակը իմ շատ լավ ընկեր Մարիան է։ Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են նրան։ Ես ընդամենը թարգմանեցի բաղադրատոմսը անգլերենից հայերեն։ Ստորև կցում եմ օրիգինալի հղումը.
http://www.foodaholic.biz/black-forest-chocolate-shake/


Այս հրաշալի շոկոլադե շեյքը պատրաստելու համար ձեզ անհրաշեժտ են հետևյալ մթերքները։ Այս մթերքներով կարելի պատրաստել երկու բաժին շեյք։ Հեղինակը առաջարկում է այս համեղագույն շեյքի երկու տարբերակ, մեկը՝ ավելի թեթև, այսինքն ավելի ցածր կալորիականությամբ, երկրորդը՝ ավելի բարձր կալորիականությամբ, այն մարդկանց համար, ովքեր դեմ չեն մի քիչ ավելի շատ կալորիաներ ընդունել։ :) : ): )

Առաջին՝ թեթև տարբերակի համար ձեզ անհրաժեշտ են.
  • 1 բաժակ թարմ բալ
  • 1 բաժակ անյուղ կաթ 
  • 1 բանան
  • 2 ճաշի գդալ կակաո
  • մի քանի կաթիլ վանիլային էքստրակտ, եթե չունեք ձեռքի տակ, օգտագործեք մի պտղունց վանիլի բյուրեղներ
  • 2 ճաշի գդալ մեղր
  • 2 ճաշի գդալ դառը շոկոլադi քերուկ
  • 12-14 հատ սառույցի կտոր
Երկրորդ տարբերակի համար ձեզ անհրաժեշտ են.
  • 1 բաժակ պահածոյացված կամ թարմ բալ
  • 1/2 բաժակ կաթ (3,2 %)
  • 3 մեծ ճաշի գդալ վանիլային պաղպաղակ
  • 2 ճաշի գդալ շոկոլադե սոուս կամ կակաո
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 2 ճաշի գդալ քերած կաթնային շոկոլադ
  • 6-7 հատ սառույցի կտոր
Պատրաստման եղանակը.
  • Շեյկը պատրաստելուց առաջ պետք է նախապատրաստել ապակե բաժակները, որի մեջ մատուցելու եք շեկը։ Շոկոլադե սալիկը քերել մանր քերիչով։ Անհրաժեշտ է ընդամենը երկու ճաշի գդալ շոկոլադե քերուկ՝ բաժակները զարդարելու համար։ Ապակե բաժակների եզրերը մեղր քսել (կարող եք վրձին օգտագործել) և թաթախել շոկոլադե քերուկի մեջ այնպես, որ ամբողջ եզրագծով բաժակները պատված լինեն շոկոլադե քերուկով։ Բաժակները դնել սառնարանը, մինչև շեյկը պատրաստ լինի։ 
  • Բոլոր բալերը կորիզահան անել։ Վերցնել երեք կամ չորսական բալ և անցկացնել ատամի չոփիկների վրա։ Սա կօգտագործենք որպես զարդարանք։
  • Մնացած բալերը, ինչպես նաև բաղադրատոմսի մեջ մտնող բոլոր բաղադրիչները (բացի սառույցի կտորներից) լցնել բլենդերի մեջ և մի լավ հարել։ Այնուհետև ավելացնել սառույց կտորները և նորից հարել, բայց ընդամենը մի քանի վայրկյան։
  • Պատրաստի շեկը լցնել նախօրոք պատրաստած ապակե բաժակների մեջ, զարդարել շարան արած բալերով և անմիջապես մատուցել։ 

Ահա և իմ պատրաստած «Սև անտառ» շոկոլադե շեյկը: Ես բալը փոխորինել եմ ելակով, այս տարբերակը նույնպես շատ համեղ ստացվեց: Գերազանց, թարմացնող և զովացնող կաթնային ըմպելիք ստացվեց:



Flag Counter

Monday, May 18, 2015

ԴԴՄԻԿՈՎ ԲԼԻԹՆԵՐ ԵՎ ԲԱԶՈՒԿՈՎ ՇԱՏ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ

Ողջույն բոլորին: Այսօր առաջարկում եմ ձեզ պատրաստել դդմիկով բլիթներ (оладьи) և շատ պարզ, բայց շատ համեղ բազուկով աղցան: Ահա թե ինչպիսի տեսք ունեին իմ պատրաստած դդմիկով բլիթներն ու բազուկով աղցանը: Եթե ձեզ հետաքրքրեցին այս ուտեստները, ապա շարունակեք կարդալ ստորև գրված բաղադրատոմսերը: 


Այժմ անցնենք բաղադրատոմսին: Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
  • դդմիկներ ( 800 գրամ )
  • գլուխ սոխ ( 1 միջին չափի)
  • սխտոր ( 2 պճեղ)
  • ձու (2 հատ)
  • ալյուր (5 ճաշի գդալ)
  • համեմ (մի փոքր փունջ, կարող եք նաև սամիթ գտագործել)
  • աղ (ըստ ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
  • բուսայուղ (բավականին շատ մետավորապես 200 մլ բլիթնրը տապակլու համար)
Բազուկով աղցանի համար
  • բազուկ ( 4-5 փոքր չափի)
  • թթվասեր (200 գր)
  • սխտոր (1 պճեղ)
  • խնձորի քացախ ( 1 ճաշի գդալ)
  • բուսայուղ ( 1 ճաշի գդալ )
  • աղ (ըստ ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
  • համեմ, սամիթ (
  • մի փոքր փունջ)
Պատրաստման եղանակը․
  • Դդմիկները լվանալ և անցկացնել մեծ քերիչով, այնուհետև աղ անել, խառնել և ճզմելով հեռացնել ավելորդ հյութը:
  • Սոխն ու սխտորը նույնպես քերիչով անցկացնել կամ շատ մանր կտրատել: Կանաչին նույնպես մանր կտրատել: Այս ամենն ավելացնել քերիչով անցկացված դդմիկներին ու մի լավ խառնել: Այնուհետև խառնուրդի վրա ջարդել ձվերը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով և նորից խառնել:
  • Այնուհետև ավելացնել ալյուրը և նորից մի լավ խառնել: Պետք է ստացվի ոչ շատ պինդ զանգված:
  •  Թավայի մեջ բուսայուղ լցնել այնքան, որ ծածկի թավայի մակերեսը: Պատրաստած խյուսից մեկական ճաշի գդալ լցնել թավայի մեջ, կլորավուն ձև տալ և տապակել երկու կողմից: Այս նույն ձևով տապակել բոլոր բլիթները: 

  •  Տապակված բլիթները դնել անձեռոցիկով ծածկված ափսեի մեջ, որպեսզի ավելորդ բուսայուղը ներծծվի անձեռոցիկի մեջ, և բլիթները շատ յուղոտ չստացվեն:

Այժմ անցնենք բազուկով աղցանին:

  • Բազուկով աղցանը պատրաստելու համար պետք է եփել և մարինացնել բազուկները: Ես ձեզ խորհուրդ կտամ այս գործողությունները կատարել նախորդ գիշեր: Բայց եթե չեք եփել նախորդ գիշեր, հոգ չէ: Մինչ դուք կպատրաստեք դդմիկով բլիթները․ բազուկները լվացեք և եփեք թույլ կրակի վրա մոտ 40 րոպե: Երբ տապակեք-վերջացնեք բլիթները, բազուկները եփված կլինեն: 
  • Բազուկների կեղևը մաքրել և օղակաձև կտրատել: Համեմել աղով, կարմիր և սև պղպեղներով, ճզմած սխըորով և խնձորի քացախով: Մի լավ խառնել և թողնել, որ բազուկները մարինացվեն մոտ 15 րոպե: 
  • Մարինացված բազուկները շարել ափսեի մեջ, մեկական թեյի գդալ թթվասեր դնել ամեն մի բազուկի վրա և զարդարել կտրատած կանաչիով: Ահա և վերջ, բազուկով աղցանը պատրաստ է: 

Հուսով եմ՝ ձեզ դուր եկան այսօրվա բաղադրատոմսերը: Մաղթում եմ բոլորին հաճելի օր: Մինչ հանդիպում: :) :) :)



Flag Counter

Friday, May 15, 2015

ՍՊԱԳԵՏՏԻ ՀԱՎԻ ՄՍՈՎ ԵՎ ՍՆԿՈՎ ՍՈՈՒՍՈՎ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԱՂՑԱՆ

Ողջույն բոլորին: Այսօրվա բաղադրատոմսը՝ սպագետտին հավի մսով և սնկով սոուսով, իմ ամենասիրելի ճաշատեսակներից մեկն է: Այս սոուսը կարելի է պատրաստել ոչ միայն սպագետտիի, այլ նաև տարբեր այլ մակառոնեղենների, ինչպես նաև՝ բրնձի հետ: Նույնպես շատ համեղ համադրություն է ստացվում: Այն շատ հեշտ է պատրաստվում, շատ ժամանակ չի խլում: Աղցանը շատ պարզ, գարնանային թարմ աղցան է, բայց լիքն է տարբեր վիտամիններով և հանքային նյութերով: Ինչու չէ՝ նաև շատ համեղ է: Ահա և այսօրվա բաղադրատոմսի վերջնական տեսքը: Շատ ախորժաբեր տեսք ունի իմ կարծիքով: Իսկ դուք ի՞նչ կասեք: :) :) :)


Այժմ անցնենք բաղադրատոմսի մանրամասներին:
Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
  • Սպագետտի (400 գրամ )
  • աղ (1 ճաշի գդալ, սպագետտին ջրի մեջ եփելու համար )
  • բուսայուղ (2 ճաշի գդալ )
Սոուսի համար՝
  • հավի կրծքամիս (400 գրամ )
  • սունկ՝ թարմ շամպինիոն (400 գրամ )
  • թթվասեր (100 գրամ )
  • բուսայուղ (2 ճաշի գդալ)
  • կետչուպ ( 1 ճաշի գդալ)
  • գլուխ սոխ (1 փոքր չափի )
  • սխտոր (1-2 պճեղ )
  • աղ (ըստ ճաշակի )
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի )
  • չաման (թեյի գդալ, կարող եք չօգտագործել, եթե չեք սիրում )
Աղցանի համար՝
  • կաղամբ ( 150 գրամ )
  • վարունգ ( 1 միջին չափի )
  • գազար ( 1 միջին չափի)
  • տարեկան կարմիր բողկ (5հատ )
  • գլուխ սոխ (1փոքր չափի )
  • թարխուն (մի քանի ճյուղ, եթե չեք սիրում, կարող եք չօգտագործել)
  • համեմ, սամիթ (մի փոքր փունջ, կարող եք նաև ռեհան ավելացնել, եթե ունեք ձեռքի տակ)
  • խնձորի քացախ (1 ճաշի գդալ )
  • բուսայուղ (2 ճաշի գդալ )
  • աղ (ըստ ճաշակի )
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի )
Պատրաստման եղանակը․
  • Նախ և առաջ պետք է պատրաստել սոուսը, քանի որ այն ամենաերկարն է պատրաստվում: Հավի կրծքամիսը լվանալ, կտրատել բարակ շերտերի: Սունկը նույնպես լվանալ, գլխարկների վրայի թաղանթը հեռացնել և նույնպես շերտատել: Սոխն ու սխտորը, կանաչին նույնպես մանր կտրատել:
  • Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել սոխն ու սխտորը և մի քիչ տապակել: Ավելացնել շերտատված հավի կրծքամիսը և շարունակել տապակել: Փակել կափարիչով և եփել մոտ 15 րոպե: Հետո ավելացնել շերտատված շամպինիոնները, մի լավ  խառնել, և շարունակել տապակել փակ կափարիչի տակ ևս մոտավրապես 15 րոպե: Հավի և սնկի խառնուրդը համեմել աղով, սև և կաևմիր պղպեղներով, չամանով և մի լավ խառնել: Ավելացնել մեկ ճաշի գդալ կետչուպ, մի քիչ կանաչի, խառնել և շարունակել տապակել ևս մի քնի րոպե: 

  • Սոուսը կրակից վերցնելուց առաջ ավելացնել թթվասերը և մնացած կտատած կանաչին ու նորից խառնել: Ահա և սոուսոը պատրաստ է:

  • Այս ընթացքում մեծ կաթսայի մեջ ջուր լցնել և դնել կրակին: Երբ ջուրը սկսի եռալ, 1 ճաշի գդալ աղ ավելացրել, և սպագտտին եփել աղաջրի մեջ այնքան ժամանակ, ինչքան գրված է տուփի վրա: Եթե կիլոգրամով եք գնել և չգիտեք՝ ինչքան պետք է եփել, ապա խորհուրդ կտամ եփել  ամենաշատը 7-10 րոպե: Ստուգեք այդ ընթացքում, տեսեք եփվել է արդյոք: Եթե այո, ապա վերցրեք կրակից և ջրքամեք: Ջրքամված սպագետտին հետ լցնել կաթսայի մեջ, բուսայուղ ավելացնել և խառնել: 

  • Աղցանը շատ հեշտ է պաատրաստվում: Ընդամենը պետք է շերտատել բանջարեղենը, լցնել աղցանամանի մեջ և ցողել հետևյալ խառնուրդով: Փոքրիկ կափարիչով ամանի կամ բանկայի մեջ լցնել բուսայուղը, խնձորի քացախը (կարող եք նաև կիտրոնի հյութ ավելացնել), աղ ու պղպեղներ անել, փակել կափարիչով և մի լավ թափահարել: Այս խառնուրդը ավելացնել կտրատած բանձարեղենին և մի լավ խառնել: 
  • Աղցանը պատրաստելոց հետո կարող եք ամբողջականացնել պատրաստված բոլոր ուտեստները: Մեծ ափսեի մեջ լցնել եփված սպագետտիից, մի քիչ փոսիկ անել մեջտեղը և ավելացնել անուշաբույր և շատ համեղ, հավով և սնկով սոուսը: Աղցանը այս անգամ մատուցել եմ առանձին ափսեի մեջ, որպես առանձին լրացուցիչ մաս: 

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այսօրվա բաղադրատոմսը: Հաճելի օր եմ մաղթում բոլորին: Մինչ հանդիպում:



Flag Counter

Wednesday, May 13, 2015

ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԱՂՑԱՆ, ՏԱՊԱԿԱԾ ԿԱՐՏՈՖՒԼՈՎ ԵՎ ՁՎՈՎ

Այսօրվա բաղադրատոմսը շատ հեշտ է պատրաստվում, շատ քիչ ժամանակ է խլում, բայց իր համով չի զիջում և ոչ մի ճաշատեսակի: Երբ շատ քիչ ժամանակ ենք ունենում ճաշ պատրաստելու համար, այս տիպի բաղադրատոմսերը շատ օգտակար են լինում: Այն իր մեջ ներառում է բանջարեղենային աղցան, տապակած կարտոֆիլ և ձու: Այն կարող եք պատրաստել թե՛ նախաճաշի, թե՛ ճաշի համար, թե՛ նույնիսկ ընթրիքի համար: 
Ահա իմ պատրաստած ճաշատեսակի վերջնական տեսքը: Այն ոչ միայն հաճելի տեսք ուներ, այլ նաև շատ համեղ էր: Եթե ձեզ հետաքրքրեց, թե ինչպես եմ ես այն պատրաստել, շարունակեք կարդալ բաղադրատոմսը:


Այս բաղադրատոմսի համար ձեզ անհրաժեշտ են, հետևյալ մթերքները․
Աղցանի համար՝
  • կաղամբ (150 գրամ, ես օգտագործել եմ թարմ՝ այս տարի աճեցված, կաղամբ )
  • վարունգ (1 միջին չափի)
  • գազար (1 փոքր չափի)
  • բազուկ (1 փոքր չափի)
  • գլուխ սոխ (1 փոքր չափի)
  • հազարի տերևներ (մի փոքր փունջ)
  • բուսայուղ (1 ճաշի գդալ)
  • խնձորի քացախ (1 ճաշի գդալ)
  • աղ (ըստ ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
Տապակած կարտոֆիլի համար՝
  • կարտոֆիլ ( 6-7 միջին չափի)
  • սխտոր (2 պճեղ, կարող եք նաև սոխ ավելացնել, եթե սիրում եք)
  • բուսայուղ (3 ճաշի գդալ, կարող եք ավելին օգտագործեք, եթե ուզում եք)
  • աղ (ըստ ճաշակի)
  • քաղցր կարմիր պղպեղ (1 թեյի գդալ)
Տապակած ձվերի համար՝
  • ձու (4 հատ)
  • բուսայուղ ( 1-2 ճաշի գդալ)
  • աղ (ըստ ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
Այժմ անցնենք պատրաստմանը․
  • Նախ և առաջ պետք է տապակեք կարտոֆիլը: Մաքրած, կտրատած կարտոֆիլները լցնել թավայի մեջ տաքացված բուսայուղի մեջ, ծածկել կափարիչով և տապակել մոտ 10 րոպե: 
  • Մինչ կարտոֆիլները կտապակվեն, պատրաստեք աղցանը: Կտրատեք կաղամբն ու վարունգը՝ երկեր ու բարակ ձողերի: Բազուկն ու գազարը շերտատել շատ բարակ շերտերի: Հազաի տերևները և սոխը նույնպես կտրատել միջին չափի կտորների: Աղցանի բաղադրիչները լցնել աղցանամանի մեջ, համեմել աղով և պղպեղներով ու մի լավ խառնել: Վերջում ավելացնել բուսայուղն ու խնձորի քացախը և նորից խառնել:

  • Մինչ պատրաստում եք աղցանը, մի մոռացեք կարտոֆիլի մասին: Ժամանակ առ ժամանակ խառնեք: Երբ կարտոֆիլները կիսով չափ տապակված կլինեն ավելացրեք կտրատած սխտորը և սոխը (եթե սիրում եք): Համեմեք աղով և պղպեղներով: Մի լավ խառնելուց հետո թողեք կարտոֆիլները լավ կարմրեն:

  • Մինչ կարտոֆիլները կարմրում են, պատրաստեք տապակած ձվերը: Առանձին թավայի մեջ բուսայուղ ավելացրեք և դրեք միջին կրակի վրա: Երբ բուսայուղը մի քիչ կտաքանա, հատ-հատ, զգուշությամբ ջարդեք ձվերը: Աղ ու պղպեղ ավելացրեք, փակեք կափարիչով և տապակեք մոտ 5-7 րոպե: 

  • Մինչ ձվերը տապակվում եմ, հետևեք կարտոֆիլին: Այս ընթացքում դրանք պետք է որ արդեն պատաստ լինեն: Ձվերը պատրաստ լինելուն պես ամբողջականացրեք ձեր պատրաստած ուտեստները մեկ ափսեի մեջ: Ահա և նախաճաշը/ճաշը/ընթրիքը պատրաստ է: 

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Բոլորիդ հաճելի օր եմ մաղթում: Մինչ համդիպում: :) :) :) 

Flag Counter

Tuesday, May 12, 2015

ԼԱՎԱՇՈՎ, ՀԱՎԻ ՄՍՈՎ ՈՒ ԳԱԶԱՐՈՎ ՌՈՒԼԵՏ


Ողջուն բոլորին: Այսօր որոշեցի կիսվել ձեզ հետ լավաշով, հավի մսով ու գազարով պատրաստված ռուլետի բաղադրատոմսվ: Այս համեղ լավաշով ռուլետը կարող եք պատաստել տարբեր առիթներով, և ես հավատացնեւմ եմ ձեզ, բոլորը՝ մեծերից մինչև փոքրիկներ, կհավանեն այն ու հաճույքով կուտեն: Լավաշով այս ռուլետն ունի խրթխրթան վերևի շերտ և շատ համեղ ու փափուկ միջին շերտ: Ահա թե ինչպիսի տեսք ունեն իմ պատաստած լավաշով, հավի մսով ու գազարով ռուլետները: Եթե դուք էլ եք սիրում հավի ու գազարի համադրությունը, ապա անպայման փորձեք այս բաղադատմսը: Կարծում եմ, որ այն ձեզ շատ դուր կգա: :) :) :)


Այժմ անցնենք բաղադրատոմսին: Այն պատրաստելու համար ձեզ անհաժեշտ են հետևյալ մթերքնեը․
  • հավի կրծքամիս (400 գրամ )
  • լավաշ (2 հատ)
  • հալած պանիր (200 գրամ)
  • գազար (1 մեծ կամ 2 փոքր չափի)
  • սոխ (միջին չափի)
  • սխտոր (2 պճեղ)
  • սամիթ (մի փոքր փունջ)
  • բուսայուղ (3-4 ճաշի գդալ)
  • աղ (ըստ ձեր ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
  • չաման (1 թեյի գդալ, եթե չեք սիրում, կարող եք չօգտագործել)
Ռուլետի պատրաստման եղանակը․
  • Հավի կրծքամիսը կտրատել բարակ շերտերի, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, չամանով, ճզմած սխտոով, մեկ ճաշի գդալ բուսայուղով:  Մի լավ խառնել և դնել մի կողմ մոտ կես ժամ, որպեսզի միսը մարինացվի: Հավի կրծքամիսը կարող եք մարիանացնել նախորդ գիշեր և դնել սառնարանը: 
  • Մինչ հավի կրծքամիսը մարինացվում է, կարող եք գազարը անցկացնել մեծ քերիչով, կտրատել սոխը, սամիթը: 
  •  Մարինացվելուց հետո հավի կրծքամիսը պետք է տապակել: Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել մարինացված հավի կրծքամիսը, խառնել և մի քիչ տապակել: Այնուհետև ավելացնել կտրատած սոխը և մի քիչ էլ տապակել: Այունհետև փակել կափարիչով և եփել մոտ 20 րոպե: Այնուհետև ավելացնել գազարը, կտրատած սամիթի մի փոքր մասը և շարունակել տապակել ևս մի քանի րոպե: Ստուգել, արդյոք միջուկը լավ է համեմված աղով և այլ համեմունքներով: Եթե անհրաժեշտ է մի քիչ էլ աղ և համեմունքներ ավելացնել: Այնուհետև վերցնել թավան կրակից, մի կողմ դնել, որպեսզի մի քիչ հովանա: 
  • Այդ ընթացքում լավաշները դնել մեկը մյուսի վրա և հալած պանիրը քսել ամբողջ մակերեսով: Ես իրար վրա դրված երկու լավաշ եմ օգտագործուն, որովհետև այն հաճախ պատռվում է փաթաթելուց: Երկու լավաշ օգտագործելով՝ դուք կուսափեք այդ խնդրից:  

  • Երբ միջուկը մի քիչ հովանա, այն համաչափ տարածեք հալած պանրի վրա: Ավեացրեք մնացած կտրատած սամիթը: 


  •  Այնուհետև լավաշը ամուր փաթաթեք ռուլետի նման: 


  •  Կտրատեք լավաշով ռուլետը առանձին բաժինների ( ես կտրատել եմ մոտավորապես 6-7 սմ բաժինների): Դուք կարող եք ձեզ հարմար չափաբաժիններով կտատել:


  •  Ջեռոցը նախօրոք տաքացնել 200 C ջերմաստիճանի: Լավաշով ռուլետները տեղավորել ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ և եփել ջեռոցում մոտ 15 րոպե կամ մինչև ռուլետի վերին շերտը կարմրի և խրթխրթան դառնա: 


  •  Ահա և լավաշով, հավի մսով ու գազարով ռուլետը պատրաստ է: Կարող եք դասավորել մատուցվող ափսեի մեջ և մատուցել:


 Ես այս համեղ ու խրթխրթան լավաշով ռուլետը պատրաստեցի կիրակի օրը՝ ընթրիքի համար: Մի գավաթ թեյի հետ այս լավաշով ռուլետը հրաշալի ընթրիք ստացվեց իմ ընտնիքի անդամների համար: Բոլորը գոհ մնացին: :) :) :)


Նույնիսկ տղաս՝ Կարենը, հաճույքով կերավ իր բաժին ռուլետը: :) :) :)
Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Հաճելի օր եմ մաղթում բոլորիդ: Մինչ հանդիպում: :) :) :)





Flag Counter

Sunday, May 10, 2015

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ, ՊԱՆՐՈՎ ԵՎ ՔՈՒՆՋՈՒԹՈՎ ԳՆԴԻԿՆԵՐ

Ողջույն բոլորին: Այսօրվա բաղադրատոմսը պատրաստվում է շատ հեշտ, շատ ժամանա չի խլում, բայց աննկարագրելի համեղ է և օգտակար, քանի որ իր մեջ ներառում է ամենաքիչը երկու շատ կարևոր և օգտակար մթերք՝ կառնաշոռ և քուջութ, որոնք իրենց մեջ պարունակում են կալցիումի և հանքային մի շարք նյութերի, ինչպես նաև վիտամինների մեծ պաշար: Եթե դուք դժվարանում եք կաթնաշոռն ուղղակի ներառել ձեր սննդակարգի մեջ, ապա անպայման փորձեք պատրաստել այս համեղ գնդիները: Դրանք կարող եք պարզապես քսել հացին կամ լավաշին և ուտել, կամ կարող եք բրդուճ պատրաստել՝ ավելացնելով բանջարեղեն, օրինակ՝ շերտատված լոլիկ, վարունգ, պղպեղ, սոխ, ինչու չէ՝ նաև կտրատած խառը կանաչի, հազարի տերևներ: Այլ կերպ ասած՝ գնդիկները կարող եք օգտագործել՝ ըստ ձեր հայեցողության: Ահա իմ պատրաստած կաթնաշոռով գնդիկների վերջնական տեսքը: Գնդիկները մատուցել եմ հազարի առանձին տերևների մեջ: Ախորժաբեր տեսք ունեն իմ կարծիքով: Իսկ դու՞ք ինչ եք մտածում: :):):)


Այժմ անցնենք բաղադրատոմսի մանրամասներին: Այս կաթնաշոռով գնդիկները պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
  • կաթնաշոռ (200 գրամ)
  • պանիր (150 գրամ, նախխընտրելի է մի քիչ յուղոտ, դեղին պանիր օգտագործել)
  • թթվասեր (200 գրամ)
  • սխտոր (2-3 պճրեղ )
  • քունջութ (գնդիկները թաթախելու համար, մոտ 100 գրամ)
  • սամիթ ( մի փոքր փունջ)
  • աղ (ըստ ձեր ճաշակի)
  • սև պղպեղ (1/4 թեյի գդալ)
Գնդիկները պատրաստելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալը․
  • Նախ և առաջ պանիրն անցկացրեք մեծ քերիչով: Իսկ կաթնաշոռը տրորեք պատառաքաղով: Սամիթը մանր կտրատեք:
  • Քերած պանիրը, կաթնաշոռը և թթվասերը մի լավ կառնեք իրար պատառաքաղով կամ էլեկտրական հարիով: Ավելացրեք ճզմած կամ շատ մանր կտրատած սխտորը, կտրատած սամիթը, աղ ու սև պղպեղ արեք և նորից մի լավ խառնեք: Կստացվի բավականին խիտ զանգված, որից պետք է գնդիկներ պատրաստել և թաթախել քունջութի մեջ: Պատրաստի գնդիկները հատ-հատ տեղավորել փակվող ամանի մեջ, ծածկել կափարիչով և դնել սառնարանը: Օգտագործել ըստ պահանջի: Գնդիները կարող եք պահել սառնարանում մի քանի օր, առանց համն ու հոտը փոխվելու: Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ այն կարող է շատ ժամանակ խնայել: Կարող եք այս կաթնաշոռով գնդիկները նախօրորք պատրաստել, դնել սառնարանը և մատուցել նախատեսված օրը՝ առանց տեսքի համ համի փոփոխության: 

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Բոլորիդ հաճելի օր եմ մաղթում: Մինչ հանդիպում:

Flag Counter