Tuesday, April 7, 2015

ՍՊԱՍ / ԹԱՆԱՊՈՒՐ

Ողջու՜յն բոլորին: Այսօր որոշեցի սպաս պատրաստել և կիսվել ձեզ հետ սպասի պատրաստման իմ բաղադրատոմսով: Եթե ես լավ չեմ զգում և ուզում եմ բեռնաթափել օրգանիզմս, ապա անպայման սպաս եմ պատրաստում: Սպասը կաթնամթերքից պատրաստվող  իմ ամենասիրելի ճաշատեսակն է: Այսօր որոշեցի սպասը մատուցել չորահացով: Շատ համեղ համադրություն ստացվեց:


Ահա՝ ես ինչպես եմ պատրաստում հայկական ավանդական սպասը:
Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները,
  • մածուն (1լիտր, կարող եք օգտագործել նաև մածուն թթվասեր խառնուրդը)
  • ձավար (1,5 բաժակ)
  • ձու (2 հատ)
  • կարագ (50 գր)
  • համեմ (մի փոքր փունջ)
  • անանուխ (մի քանի ճյուղ)
  • ջուր (1լիտր)  
  • աղ (ըստ ձեր ճաշակի)   

Այժմ անցնենք պատրաստման եղանակին․
  • Նախօրոք եփել ձավարը մոտ կես ժամ: 
  • Մածունը լցնել կաթսայի մեջ, ձվերը ջարդել, մի քիչ աղ ավելացնել և մի լավ խառնել: Դնել կրակին և խառնելով հասցել եռման ջերմաստիճանի: 
  • Այս ընթացքում 1լ ջուր եռացնել:
  • Երբ մածունը սկսում է եռալ, ավելացնել եփած ձավարը (տաք վիճակում) և խառնելով հասցնել եռման ջերմաստիճանի: Այնուհետև ավելացնել եռման ջուրը: Այստեղ շատ կարևոր է, որ բոլոր բաղադրիչները նույն եռման ջերմաստճանն ունենան, որպեսզի մածունն ու ջուրը չառանձնանան իրարից: Եփել մոտ կես ժամ: 
  • Երբ սպասն արդեն պատրաստ է ավելացնել կարագը, կտրատած համեմն ու անանուխը: Խառնել այնքան, մինչև կարագն ամբողջությամբ հալվի: 
  • Սպասը վերցնել կրակից  և թողնել, մի քիչ հովանա և համեմն ու անանուխն իրենց համն ու բույրը փոխանցեն սպասին:

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Մինչ նոր հանդիպում: :) :) :)

Flag Counter

3 comments:

  1. Յան, թթվասեր չես անում?

    ReplyDelete
  2. Վարդ ջան, երբեմն թթվասերով էլ եմ եփում, ուղղակի էս անգամ որոշեցի ավանդական ձևով՝ միայն մածունով պատրաստել: Բայց եթե թթվասեր+ մածուն եմ պատրաստում, էլ կարագ չեմ ավելացնում: Որպեսզի ավելորդ կալորիաներ չավելացնեմ: :) :) :)

    ReplyDelete
  3. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete