Ողջու՜յն բոլորին: Այսօր որոշեցի կսվել ձեզ հետ այս շատ հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ ու յուրօրինակ աղցանով: Ահա՝ ինչպիսի տեսք ունի աղցանը․ ախորժաբեր տեսք ունի, չէ՞ :) :) :) Չորահացերն էլ ավելի են ընդգծում այս աղցանի համն ու խրթխրթոցը:
Այժմ անցնենք աղցանի պատրաստմանը՝ քայլ առ քայլ․
Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս աղցանը: Մինչ նոր հանդիպում: :) :) :)

Ահա, թե ինչ սննդամթերքներ են անհրաժեշտ այս աղցանը պատրաստելու համար․
- հազարի տերևներ (1 կապ)
- գազար (2 հատ միջին)
- բազուկ (1 հատ փոքր չափի)
- գլուխ սոխ (1/4 գլուխ)
- պահածոյացված եգիպտացորեն (1 փոքր տուփ)
- կիտրոն (1/4 կիտրոն)
- համեմ, սամիթ (մի փոքր փունջ)
- անանուխ (մի քանի ճյուղ)
- կանաչ սոխ (3-4 հատ)
- աղ (ըստ ձեր ճաշակի)
- սև և կարմիր պղպեղ (1/4 թեյի գդալ սև պղպեղ և 1 թեյի գդալ քաղցր կարմիր պղպեղ)
- բուսայուղ (2 ճաշի գդալ)
Այժմ անցնենք աղցանի պատրաստմանը՝ քայլ առ քայլ․
- Կտրատել գազարը շատ բարակ, երկար ձողերի, բազուկը նույնպես շատ բարակ շերտատել: Սոխը կտրատել մանր խորանարդների: Կտրատել համեմեմը, սամիթը, անանուխը, կանաչ սոխը և լցնել մեծ աղցանամանի մեջ: Պահածոյացված եգիպտացորենը ջրքամել և ավելացնել մնացած մթերներին:
- հազարի տերևները կտրատել ձեռքերով և ավելացնել արդեն կտրատված բանջարեղենին:
- Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով և բուսայուղով: Մի լավ խառնել: Լցնել մատուցվող ամանի մեջ և մատուցելուց անմիջապես առաջ կիտրոնի հյութով ցողել:
No comments:
Post a Comment