Այժմ անցնենք բաղադրատոմսին: Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
- ձու (2 հատ)
- շաքարավազ (2 ճաշի գդալ)
- բուսայուղ (3 ճաշի գդալ)
- կաթ (1 բաժակ)
- գոլ ջուր (1/2 բաժակ)
- սոդա (1/2 թեյի գդալ)
- մի պտղունց աղ
- վանիլ (1/2 թեյի գդալ)
Այժմ անցնենք պատրաստմանը․
- Ձվերը, շաքարավազը, աղը, վանիլը լցնել թասի մեջ և մի լավ հարել էլեկտրական հարիչով: Այնուհետև ավելացնել կաթը, գոլ ջուրը, սոդան, բուսայուղը և նոից հարել: Դրանից հետո ավելացնել ալյուրը և հարել, մինչև միատարր զանգված ստացվի: Ահա և նրբաբլթներ խմորը պատրաստ է: Այն ձեզանից շատ ժամանակ չի խլի:
- Այժմ անցնենք նրբաբլթների թխմանը: Տաքացնել փոքրիկ թավան միջին կրակի վրա (այստեղ շատ կարևոր է, որ թավան ունենա չկպչող հատուկ մակերես, որպեսզի ստիպված չլինեք ամեն անգամ բուսայուղով պատել թավայի մակերեսը: Այսպիսի սովորական թավայի վրա նույնպես կարելի է պատրաստել, սակայն շատ աշխատատար է): Երբ արդեն թավան լավ տաքացել է, նրբաբլիթի խմորի զանգվածից մի փոքրիկ շերեփ լցնել թավայի մեջ, տարածել ամբողջ մակերեսով, և մնացածը հետ լցնել թասի մեջ: Թավայի տաք մակերեսի հետ շփվելով՝ խմորի անհրաժեշտ քանակը անմիջապես եփվում և կպչում է թավային: Ավելորդ զանգվածը հետ լցնելով՝ դուք կխուսափեք հաստ նրբաբլիթներ թխելուց: Հավատացնում եմ՝ ոչ ոք չի սիրում հաստ նրբաբլիթներ ուտել :) :) :)
- Հետ դնել թավան կրակին և թխել մի քանի վայրկյան: Այնուհետև, փայտե գդալով բարձրացնել նրբաբլիթի ծայրը (այն հեշտությամբ կպոկվի) և շրջել մյուս կողմի վրա: Մի քանի վայրկյան թխելուց հետո նրբաբլիթը դնել չոր մակերեսի վրա, որպեսզի մի քիչ հովանա: Մի քանի վայրկյան հովանալուց հետո նրբաբլիթները դնել իրար վրա: Եթե միանգամից իրար վրա շարեք, հնարավոր է, որ նրբաբլիթները կպնեն իրար: Այս ձևով թխել բոլոր նրբաբլիթները:
Շոկոլադե կրեմի (սոուսի) համար ձեզ անհրաժեշտ են․
- կակաո (2 ճաշի գդալ)
- թթվասեր (2 ճաշի գդալ)
- եփած -խտացրած կաթ (200 մլ)
- շաքարավազ (1 ճաշի գդալ), կարող եք չավելացնել, եթե խտացրած կաթի քաղցրություն բավարարում է ձեզ
- վանիլ ( 1/4 թեյի գդալ)
- կարագ (25 գր, կամ մոտավորապես 1 ճաշի գդալ, եթե մտահոգվում եք շոկոլադե սոուսի բարձր կալորիականությամբ, կարող եք կարագ չավելացնել, այն սոուսի կոնսիստենցիայի և նույնիսկ համային հատկանիշների վրա չի ազդի)
Կակաոն, շաքարավազը (եթե իհարկե, ամենուամենայնիվ, որոշել եք ավելացնել), վանիլը և թթվասերը մի լավ խառնել իրար հետ փոքրիկ, էմալապատ կաթսայի մեջ, մինչև միատարր զանգված ստանալը: Կաթսան դնել մարմանդ կրակին և անընդհատ խառնելով եփել մոտ մեկ-երկու րոպե: Ավելացնել եփած-խտացրած կաթը, կարագը (եթե որոշել եք ավելացնել) մի լավ խառնել և վերցնել կրակից: Ահա և շոկոլադե կրեմը (սոուսը) պատրաստ է:
Անցնենք նրբաբլիթների մատուցմանը․
- Երբ արդեն նրբաբլիթները պատրաստ են, շոկոլադե կրեմը ծորացնել նրբաբլիթների վրա, ծալել և դնե ափսեի մեջ: Այս համեղ նրբաբլիթները կարող եք մատուցել տարբեր մրգերով կամ հատապտուղներով՝ մի գավաթ սուրճի կամ թեյի հետ միասին:
- Եթե ինչ-որ պատճառով չեք ուզում կամ չեք կարող պատրաստել այս շոկոլադե սոուսը, կարող եք ցանկացած այլ շոկոլադե կրեմ քսել, որոնք վաճառվում են խանութներում, օրինակի համար՝ Նուտելլա, կամ ցանկացած այլ մեկը՝ ըստ ձեր ճաշակի:
No comments:
Post a Comment