Ձմռան կամ վաղ գարնան ցուրտ օրերին ես շատ եմ սիրում ապուրներ պատրաստել: Այս ապուրն իր համային հատկանիշներով շատ հետաքրքիր ստացվեց: Այն ինձ շատ դուր եկավ, և ես որոշեցի կիսվել ձեզ հետ այս բաղադրատոմսով: Սխտորահամ չորահացը մի կողմից ընդգծում է ապուրի միատարր կոնսիստենցան և նուրբ համը, իսկ մյուս կողմից սխտորը շատ լավ հակավիրուսային միջոց է, և դրա պարբերաբար օգտագործումը սննդի մեջ խրախուսվում է նույնիսկ բժիշկների կողմից (իհարկե, եթե չունեք հակացուցումներ ):
Այժմ անցնենք ապուրի պատրաստման եղանակին և մթերքներին:
Այս ապուրը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է․

Այժմ անցնենք ապուրի պատրաստման եղանակին և մթերքներին:
Այս ապուրը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է․
- չոր դեղին ոլոռ (2 բաժակ)
- կարտոֆիլ (4 հատ միջին չափի )
- սխտոր (2 պճեղ ապուրի համար և ևս 2 պճեղ չորահացի համար)
- հավի կամ տավարի արգանակ (4 բաժակ), 2 բաժակ ջուր (եթե չեք ուզում արգանակ օգտագործել, կարող եք միայն ջուր օգտագործել)
- համեմ, սամիթ (մի փոքր փունջ)
- չորացրած ռեհան եթե կարող եք թարմ գտնել, օգտագործեք թարմ ռեհան
- սև և կարմիր պղպեղ (1/2 թեյի գդալ սև պղպեղ, 1 թեյի գդալ քաղցր կարմիր պղպեղ )
- սունելի (1/2 թեյի գդալ)
- աղ (ըստ ճաշակի)
- տարեկանի հաց կամ ինչ տեսակի հաց որ ուզում եք
- բուսայուղ (2 ճաշի գտալ)
- Դեղին ոլոռը նախապես եփեք: Այն ձեզանց շատ ժամանակ չի խլի, մոտավորապես կես ժամ կտևի:
- Կաթսայի մեջ բուսակայուղ ավելացրեք և դրեք կրակին: Ավելացրեք նախապես մաքրած և կտրատած կարտոֆիլը և սխտորը ու մի լավ տապակեք, մոտավորապես 4-5 րոպե: Այնուհետև ավելացրեք արդեն եփված դեղին ոլոռը, կտրատած համեմն ու սամթը, չորացրած ռեհանը, համեմեք աղով, սև և կարմիր պղպեղներով, սունելիով և ևս մի քանի րոպե եփեք:
- Այնուհետև ավելացրեք հավի կամ տավարի արգանակը և ջուրը: Մի լավ խառնելուց հետո եփեք ապուրը մարմանդ կրակի վրա մոտ կես ժամ (միչև որ կարտոֆիլը ամբողջությամբ եփված լինի): (Կարենս որոշեց անպայման մասնակցել ճաշ պատրաստելու գործընթացին ու մի հատ էլ ինքը խառնեց :) :) :)
- Երբ ապուրն արդեն պատրաստ լինի, մի կողմ դրեք և թողեք այն հովանա, մինչև բլենդերով (հարիչով) հարելը:
- Այդ ընթացքում պատրաստեք սխտորահամ չորահացերը: Ձեզ պետք է ընդամենը հաց, սխտոր և մի քիչ բուսայուղ:
- Կտրատեք հացը բարակ շերտերի ու տապակեք թավայի մեջ մի քիչ բուսայուղով: Երբ արդեն հացի կտորները երկու կողմից լավ տապակվել են, մի կողմ դրեք:
- Չորահացի կտորները պետք է մի քիչ հովանան, որպեսզի մատները չվառեն սխտորը քսելուց: Երբ դեռ չորահացերը բավակնին տաք են, բայց չեն վառում, վերցրեք սխտորն ու քսեք չորահացի՝ արդեն կոշտացած մակերեսին: Չորահացի կտորներն այժմ կարող եք կտրատել փոքր մասերի:
- Այս ընթացքում ապուրն արդեն հովացած կլինի, և արդեն կարող եք բլենդերով հարել:
- Լցրեք դեղին ոլոռով կրեմ ապուրը խորը ափսեների մեջ, ավելացրեք սխտորի համով չորահացերը և մնացած կանաչին:
Հուսով եք՝ հավանեցիք այս ապուրի բացադրատոմսը: :) :) :)
No comments:
Post a Comment