Monday, March 30, 2015

ԱՅՍՕՐ ԿԱՐԵՆԻՍ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Երկու տարի առաջ՝ այս օրը, աշխարհը փոխվեց ինձ համար: Ծնվեց իմ փոքրիկ ու քաղցրիկ հրեշտակը՝ որդիս, ու լույսով ողողեց իմ կյանքը: Երբ տեսա որդուս առաջին անգամ, մի ակնթարթում փոխվեց իմ ամբողջ աշխարհայացքն ու աշխարհընկալումը: Եվ ես դարձա ավելի խոհեմ, զգույշ և աչալուրջ իմ որոշումներում ու ընտրություններում՝ ցանկացած հարցի վերաբերյալ:
Օրհնյա՜լ լինի ծնունդդ, որդիս, թող Աստված միշտ պահապան լինի քեզ, լուսավորի ճանապարհդ ու ուղղորդի քեզ կյանքի ճիշտ ուղիներով: Լինես միշտ առողջ, երջանիկ և հաջողակ: Ես էլ կփորփեմ միշտ նեցուկ ու թիկունք լինել քեզ կյանքի ցանկացած՝ դյուրին և բարդ պահերին:  Ես պաշտում եմ քեզ, իմ փոքրիկ պահապան հրեշտակ:
*** :) :) :) ***






Flag Counter

No comments:

Post a Comment