Ողջույն բոլորին: Այսօր, երբ ես բացեցի սառնարանս ու տեսա, որ արդեն մի քանի օր է, ինչ թուրինջը սառնարանում է մնացել, որոշեցի ինչ-որ հետաքրքիր աղցան պատրաստել դրանով: Աղցանը շատ հաջող ստացվեց․ հատկապես ինձ դուր եկավ թուրինջի թարմացնող թթվաշությունը և հազարի ու բանջարեղենի խրթխրթոցը: Ստորև ներկացնում եմ աղցանի բաղադիրչները և պատրաստման եղանակը: Հուսով եմ՝ դուք էլ մի օր կպատրաստեք այն ու կկիսվեք ինձ հետ ձեր մեկնաբանություններով ու կարծիքներով:
Ահա և անհրաժեշտ մթերքները.
Այժմ անցնենք աղցանի պատրաստմանը քայլ առ քայլ․
Հուսով եմ՝ դուք էլ կհավանեք այս աղցանը, իսկ եթե պատրաստեք այն, ապա կիսվեք ինձ հետ ձեր կարծիքով:Անհամբեր կսպասեմ ձեր մեկնաբանություններին: :) :) :)

Ահա և անհրաժեշտ մթերքները.
- կաղամբ 150 գր (այս բաղադրատոմսում ես օգտագործում եմ կարմիր կաղամբ, դուք կարող եք օգտագործել սովորական սպիտակ կաղամբ, քանի որ այն էական համային տարբերություն չի տա )
- գազար 2 հատ միջին չափի, մոտավորապես 150 գր
- գլուխ սոխ (միջին չափի սոխի կեսը լրիվ բավարար է, իսկ եթե չեք սիրում սոխ կամ չեք ուզում օգտագործել ինչ-որ պատճառով, կարող եք այն ընդհանրապես չօգտագործել :) :) :)
- հազար (1 կապ )
- համեմ մի փոքրիկ փունջ
- թուրինջ (ես օգտագործեցի մեկ խոշոր թուրինջի կեսը, եթե այն ամբողջությամբ օգտագործեք, կարծում եմ թուրինջի թթվաշ համը կգերակշռի աղցանի մեջ , ու մյուս մթերքների համը չի զգացվի, այլ կերպ ասած՝ համերի հավասարակշռությունը կխախտվի:
- սև և կարմիր պղպեղ (ըստ ձեր ճաշակի, ես օգտագործեցի 1/3 գդալ սև պղպեղ և 1 գդալ քաղցր կարմիր պղպեղ, ես 2 տարեկան որդի ունեմ, ուստի ուտեստները կծու պատրաստել չեմ կարող ) :) :) :)
- աղ՝ ըստ ճաշակի
- բուսայուղ (2 ճաշի գդալ )
Այժմ անցնենք աղցանի պատրաստմանը քայլ առ քայլ․
- Կտրատեք կաղամբը երկար ու շատ բարակ կտորների, գազարը քերեք մեծ քերիչով, իսկ սոխը կտրատեք կիսալուսնաձև: Կտրատած բանջարեղենը լցրեք մեծ աղցանամանի մեջ:
- Մաքրեք թուրինջը և առանձնացրեք հյութեղ պտղամիսը թաղանթից: Շատ կարևոր է մաքրել թուրինջի սպիտակ թաղանթը, եթե ուղղակի մաքրեք թուրինջը կեղևից ու կտրատեք այն, աղցանը կստացվի շատ դառնահամ: Ահա թե ես ինչպես եմ թաղանթն առանձնացնում պտղամսից:
- Լվացած ու չորացրած հազարի տերևները ձեռքով մասնատեք խոշոր կտորների ու ավելացրեք աղցանամանի մեջ եղած բաջարեղենին: Ձեռքով մասնատելու շնորհիվ հազարի տերևներն ավել երկար թարմ ու խրթխրթան կմնան:
- Ավելացրեք արդեն մաքրած ու կտրատած թուրինջի պտղամիսը:
- Ավելացրեք բուսայուղը, նախապես կտրատած համեմը, համեմեք աղով, սև ու կարմիր պղպեղներով ու մի լավ խառնեք: Անմիջապես լցրեք մատուցվող ափսեի մեջ և մատուցեք:
- Հազարի տերևներով աղցան պատրաստելիս միշտ պետք է հիշել, որ այն հեշտությամբ կորցնում է իր թարմությունն ու խրթխրթոցը, ուստի այն պետք է պատրաստել մատուցելուց ամիջապես առաջ:
No comments:
Post a Comment