Thursday, March 26, 2015

ՀԱՎՈՎ ԵՎ ԿԱՐՏՈՖԼՈՎ ՏԱՊԱԿԱ

Ողջու՜յն իմ բոլոր ընթերցողներին : Այսօր ձեզ եմ առաջարկում հավով ու կարտոֆիլով տապակայի իմ բաղադրատոմսը: Հավով և կարտոֆիլով տապական մեր տան ամենասիրված ճաշատեսակներց մեկն է: Շատ տարբեր տեղեր կարող եք համտեսել այս տարածված, բայց բոլորի կողմց սիրված ուտեստը, սակայն յուրաքանչյուն իր ձևով է պատրաստում այն, և իհարկե, բոլորին թվում է, թե իր պատրաստածն ամենահամեղն է: :) :) :) Ձեր ուշադրությանն եմ արժանացնում այս բաղադրատոմսը: Եթե որոշեք փորձել այն, կիսվեք ինձ հետ ձեր կարծիքներով :) :) :)


Այս բաղադրատոմսի համար ձեզ անհրաժեշտ են․
  • կարտոֆիլ ( 1,5 կգ ), ես կարտոֆիլի կեղևը չեմ մաքրում, դուք կարող եք մաքրել, եթե ուզում եք
  • հավի բդկներ (1,2 կգ)
  • սխտոր ( 4 պճեղ), եթե սիրում եք սոխ, ապա կարող եք սոխ էլ ավելացնել՝ ըստ ձեր ճաշակի
  • աղ (ըստ ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (1/2 թեյի գդալ սև պղպեղ և 2 թեյի գդալ քաղցր կարմիր պղպեղ, 1/2  թեյի գդալ կծու կարմիր պղպեղ)
  • բուսայուղ (3 ճաշի գդալ)
  • չաման (1 թեյի գդալ)
  • խմելի-սունելի (1 թեյի գդալ)
  • համեմունքների խառնուրդ, փաթեթի վրա գրված է ախորժակ :) (1 թեյի գդալ)

Այժմ անցնենք պատրաստման եղանակին․


Ահա և ես :) պատրաստվում եմ հավով ու կարտոֆիլով տապական պատրաստել իմ խոհանոցում :)
  • Նախ և առաջ անհրաժեշտ է մարինացնել հավի բդիկները: Լավ լվանալ և չորացնել հավի բդիկները: Ավելացնել մեկ ճաշ գդալ բուսայուղ, արդեն ճզմած սխտորը, աղը, պղպեղները և մնացած բոլոր համեմունքները: Մի լավ խառնելուց հետո փակել կափաիչով կամ սննդի համար նախատեսված թափանցիկ թաղանթով ու դնել սառնարանը՝ ամենքիչը 2 ժամ: Հավի բդկները կարող եք մարինացնել նույնիսկ նախորդ գիշերը և պահել սառնարանում: Այն  ձեզ բավականին ժամանակ կխնայի: 
  • Կարտոֆիլները մանրակրկիտ լվանալ տաք, հոսող ջրի տակ: Խորհուրդ եմ տալիս կոշտ խոզանակով մաքրել կարտոֆիլները, որպեսզի համոզված լինեք, որ հողի ոչ մի մասնիկ չի մնացել կարտոֆիլ մակերեսի վրա: 
  • Եթե միջին չափի կարտոֆիլներ եք վերցրել, ապա ընդամենը բաժանեք երկու մասի: Այնուհետև մակերևույթի վրա փոքրիկ դանակով ոչ շատ խորը բացվածքներ արեք, որպեսզի կարտոֆիլը արագ եփվի ջեռոցի մեջ: 
  • Այնուհետև համեմեք կարտոֆիլը աղով, սև և կարմիր պղպեղներով, 2 ճաշի գդալ բուսայուղ ավելացրեք և մի լավ խառնեք:
  • Նախապես տաքացրեք ջեռոցը 200°C: Մարինացված հավն ու կարտոֆիլը դասավորեք ջեռոցի թավայի մեջ և եփեք ջեռոցում մոտ մեկ կամ մեկուկես ժամ՝ կախված ձեր ջեռոցից: Չմոռանաք շրջել կարտոֆիլն ու հավը, եթե կա դրա անհրաժեշտությունը՝ կախված ջեռոցից: Եթե ուզում եք համոզվել, արդյոք հավի միսը եփված է, ապա առաջարկում եմ ձեզ վերցնել ամենախոշոր կտորն ու դանակով կտրել ոսկորին մոտ: Եթե արյան հետքեր չկան, միսը ամբողջությամբ սպիտակ է, ապա մյուս բոլոր կտորները նույնպես պատրաստ են:
  • Հուսով եմ ձեզ դուր եկավ իմ կողմից առաջարկված այս բաղադրատոմսը: 

Բարի ախորժակ բոլորին: :) :) :) Մաղթում ենք ձեզ հաճելի օր: Մինչ հանդիպում: :) :) :) 

Flag Counter

No comments:

Post a Comment