Ողջու՜յն բոլորին: Այսօր որոշեցի մի քիչ խոսել սպանախի օգտակարության մասին: Երբ գարունը բացվում է, շուկաներում ու խանութներում կարող եք բազմատեսակ կանաչեղեն գտնել, այդ թվում՝ սպանախ: Այն շատ հարուստ է վիտամիններով, հանքային նյութերով, ինչպես նաև՝ հակաօկսիդանտներով: Սպանախի տերևները հարուստ են ածխաջրերով, յոդով, պարունակում են երկաթ, ֆոսֆոր, վիտամին C, B խմբի վիտամիններ և այլն: Ընդհանրապես, ես ձգտում եմ մեր սննդակարգում օգտագործել ավելի շատ այն մրգերն ու բանջարեղենը, որոնք ճիշտ սեզոնին և կլիմայական գոտում են աճեցվել և հասունացել: Սպանախը մեր սննդակարգում օգտագործվում է կամ աղցանների մեջ թարմ վիճակում, կամ էլ ձվով տապակված: Այսօր առաջարկելու եմ սպանախով ձվածեղ պատրաստել ինձ հետ:
Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
Այժմ անցնենք պատրաստման եղանակին:

Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
- սպանախ (2 մեծ կապ)
- ձու (4 հատ)
- բուսայուղ (1 լիքը ճաշի գդալ)
- աղ (ըստ ճաշակի)
- սև և կարմիր պղպեղ (1/3 թեյի գդալ, 1 թեյի գդալ)
- խմելի-սունելի (1/2 թեյի գդալ,կարող եք չավելացնել, եթե չեք սիրում)
- Թավան տաքացնել, բուսայուղ ավելացնել և լցնել նախօրոք լվացած և խոշոր մասերի կտրատած սպանախը: Մի քիչ աղ ավելացնել, փակել կափարիչով և շոգեխաշել մոտ 10 րոպե: Նկատի ունեցեք, որ սպանախը եփվելուց ծավալով շատ փոքրանում է:
- Երբ արդեն սպանախը կիսով չափ եփված է, համեմել սև և կարմիր պղպեղներով, սունելիով: Մի հատ լավ խառնել և թողնել, որ ավելորդ հյութը գոլորշիանա:
- Այդ ընթացքում ձվերը հարել, մի քիչ աղ ավելացնել և լցնել սպանախի վրա: Փակել կափարիչով, մինչև ձուն ամբողջությամբ պատրաստ լինի:
- Ահա և սպանախով ձվածեղը պատրաստ է: Այն ձեզանից շատ ժամանակ չի խլի, բայց կզարմացնի իր անուշ բույրով և համով:
Հուսով եմ՝ հավանեցիք այս բաղադրատոմսն ու առաջիկա օրերս կպատրաստեք այս ձվածեղից: