Thursday, June 23, 2016

ՆԱԽԱՃԱՇ/ԱՂԱՆԴԵՐ ԿԱԹՆԱՇՈՌՈՎ, ՎԱՐՍԱԿԻ ՓԱՏԻԼՆԵՐՈՎ, ՄՐԳԵՐՈՎ ԵՎ ԳԵՏՆԱՆՈՒՇՈՎ

Ողջույն բոլորին: Այսօրվա բաղադրատոմսը՝ ԿԱԹՆԱՇՈՌՈՎ, ՎԱՐՍԱԿԻ ՓԱՏԻԼՆԵՐՈՎ, ՄՐԳԵՐՈՎ ԵՎ ԳԵՏՆԱՆՈՒՇՈՎ ՆԱԽԱՃԱՇ/ԱՂԱՆԴԵՐԸ, կհավանեն և՛ փոքրերը, և՛ մեծերը: Այն կարող եք պատրաստել թե նախաճաշի համար, թե ընդհանրապես օրվա ցանկացած պահին: Այն ոչ միայն համեղ, այլ նաև շատ առողջարար նախաճաշ/աղանդեր կլինի ինչպես ձեզ, այնպես էլ ձեր բալիկների համար: 
 Ահա թե ինչպիսի տեսք ուներ այսօվա իմ պատրաստած նախաճաշը: Ես այն համադրեցի խրթխրթան թխվածքաբլիթների հետ և զարդարեցի քաղցրահամ բալով և քունջութով: Դուք կարող եք զարդարել այն այնպես, ինչպես կամենաք, ընտրությունը ձերն է:



Այս բաղադրատոմսի համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները.

  • կաթնաշոռ (100գր)
  • կեֆիր կամ մածուն (200գր կարող եք փոխարինել թթվասերով, եթե բարձր կալորիականության հետ խնդիրներ չունեք ։)_
  • վարսակի փաթիլներ (2 ճաշի գդալ)
  • գետնանուշ (25 գր կամ 1 ճաշի գդալ, կարող եք նախապես բովել գետնանուշը )
  • ցանկացած տեսակի՝ միրգ սեզոնին համապատասկան, ես օգտագործել եմ ծիրան և բալ (3 ծիրան և 1/2 բաժակ բալ )
  • թխվածքաբլիթներ և քունջութ ( զարդարեք ինչով և ինչպես որ կամենաք)
Վերոհիշյալ մթերքները կբավականացնեն 2 բաժին պատրաստելու համար:

Պատրաստման եղանակը.
  • Կաթնաշոռը և կեֆրիը (մածունը կամ թթվասերը) խառնել իրար, ավելացնել վարսակին փաթիրլները, նորից խառնել։ 
  • Կտրատել մրգերը, ավելացնել զանգվածին և նորից խառնել։ Ստացված զանգվածը լցնել բաժակների մեջ, վերջում ավելացնել գետնանուշը, զարդարել խրթխրթան թխվածքաբլիթներով, քունջութով և մատուցել։ 

Հուսով՝ եմ ձեզ դուր եկավ այսօրվա բաղադրատոմսը: Մաղթում եմ բոլորին հաճելի հանգստյան օրեր: Մինչ հանդիպում: :) :) :)

Flag Counter